Նիգերի ճգնաժամ
From Wikipedia, the free encyclopedia
Նիգերի ճգնաժամ, 2023 թվականի հուլիսին Նիգերում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման և դրա հետևանքների հետ կապված իրադարձությունների պայմանական անվանումը։
Վայր | Նիգեր |
---|---|
Հակառակորդներ | |
| |
Հրամանատարներ | |
| |
Կողմերի ուժեր | |
| |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
2023 թվականի հուլիսի 26-ին Նիգերի նախագահական գվարդիան ձերբակալեց Պետության նախագահ Մոհամեդ Բազումին, իսկ նախագահական գվարդիայի հրամանատար գեներալ Աբդուրահման Տչիանին իրեն հռչակեց անցումային կառավարության առաջնորդ։ Ի պատասխան՝ 2023 թվականի հուլիսի 30-ին Արևմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքը (ԷԿՈՎԱՍ) մեկշաբաթյա ժամկետ տվեց Նիգերի հեղաշրջման առաջնորդներին՝ իշխանությունը Բազումին վերադարձնելու կամ միջազգային պատժամիջոցների և ուժի կիրառման դեմ պայքարելու համար։ Այդ ժամկետը լրացել է 2023 թվականի օգոստոսի 6-ին։ ԷԿՈՎԱՍԸ նախկինում միջամտել է Գամբիայի իրադարձություններին՝ 2016-2017 թվականների սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու համար։