Ներկայիս ինքնիշխան միապետների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
Ներկայիս ինքնիշխան միապետների ցանկ, միապետությունը իշխանության ձև է, որը ղեկավարվում է մեկ անձի կողմից, ով ղեկավարում է մինչև մահ։ Միապետի պաշտոնը ժառանգական է։ ժողովուրդն այստեղ իշխանության ձևավորման գործընթացում էական ազդեցություն չի ունենում։ Բացառության են կազմում մի քանի երկրներ, որտեղ միապետի պաշտոնը ընտրովի է, օրինակ՝ Մալազիայում։ Այս համակարգերը հակասում են միապետության մոդելի հայեցակարգին, սակայն սովորաբար համարվում են այդպիսին, քանի որ նրանք պահպանում են որոշակի համակցված բնութագրեր։ Միապետությունները բաժանվում են 2 խմբի՝
Բացարձակ միապետական կառավարման համակարգերում իշխանությունն ամբողջովին կենտրոնացած է միապետների ձեռքին, որը իրականացնում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր գործառույթներ։ Բացարձակ միապետություններ գոյություն ունեն աշխարհի մոտ 10 պետություններում։ Դրանցից ամենախոշորը Սաուդյան Արաբիան է, Օմանը, Կատարը։ Սահմանափակ միապետությունները իրենց հերթին բաժանվում են՝
- սահմանադրական կամ պառլամենտական
- դուալիստական կամ երկակի միապետություններ
Սահմանափակ միապետություններում, չնայած նրան, որ իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, միապետի իշխանությունը սահմանափակված է սահմանադրությամբ և օրենքներով։ Սահմանադրական միապետություններում միապետը հանդիսանում է պետության գլուխը, սակայն գործադիր իշխանության ձևավորման գործընթացի վրա նա էական ազդեցություն չունի, կառավարության ձևավորման իրավունքը պատկանում է պառլամենտին։ Դուալիստական միապետություններում միապետը իրականացնում է մասնակի օրենսդիր, մասնակի գործադիր լիազորություններ, բացի դրանից միապետի գահակալության հարցը դրվում է քվեարկության պառլամենտում։ Դուալիստական միապետությունների օրինակներ են՝ ԱՄԷ-ը, Քուվեյթը, Բահրեյնը։ Սահմանադրական միապետությունները ավելի տարածված են։ Դրանցից են Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Բելգիան, Նիդեռլանդները։ Շատ երկրներում հիմնականում իշխում է մեկ միապետ, թեև խնամակալը կարող է իշխել, երբ միապետը փոքր է, ներկա չէ, կամ էլ իվիճակի չէ իշխելու։ Այն դեպքերը, երբ երկու միապետերը միաժամանակ ղեկավարում են մեկ պետություն, ինչպես Անդորրայի ներկայիս իրավիճակը, հայտնի են որպես ստատուս քվո։ Միապետներն տարբերվում են իրենց կոչումներով և կառավարման եղանակով։
Միապետներին կոչում են տարբեր անվանումներով՝ «թագավոր» և «թագուհի», «իշխան» և «արքայադուստր», «կայսր» և «կայսրուհի»։ Տեղական լեզուներով դրանք դիմվում են այլ կերպ։