Նեոհեթանոսություն
արդի հեթանոսություն / From Wikipedia, the free encyclopedia
Նեոհեթանոսություն (նոր հեթանոսություն, ժամանակակից հեթանոսություն[1], նատիվիզմ[2],անգլ.՝ modern paganism, contemporary paganism[3], neopaganism[4], ժամանակակից հեթանոսություն, ժամանակակից հեթանոսություն, նեոպագանիզմ, գերմ.՝ Neuheidentum Neuheidentum[5]), կրոնական նոր շարժումներ[6], կրոնական շարժումների շարք, որոնք ձգտում են վերակենդանացնել պատմական հեթանոսական համոզմունքները կամ համադրել դրանց տարրերը։
Նեոհեթանոսություն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կրոնական նոր շարժում, կրոն և աշխարհայացք |
Neopaganism Վիքիպահեստում |
Ունենալով մի շարք ընդհանրություններ՝ նեոհեթանոսական շարժումները բազմազան են և չեն կիսում հավատալիքների, սովորույթների կամ տեքստերի միասնական համակարգ[7]։ Այս երևույթն ուսումնասիրող գիտնականների մեծ մասը այն դիտարկում է որպես տարբեր կրոնների բաժանված շարժում, իսկ մյուսներն այն բնորոշում են որպես մեկ կրոն, որի դավանանքները տարբեր հեթանոսական հավատալիքներ են։
Նեոհեթանոսները տարբեր աստիճաններով դավանում են նախաքրիստոնեական, դիցաբանական և ազգագրաֆիկ աղբյուրներին, շատերը հետևում են մի հոգևորության, որը նրանք համարում են ամբողջովին ժամանակակից, մինչդեռ մյուսները կարծում են, որ հետևում են հնագույն հավատալիքներին կամ փորձում են հնարավորինս սերտորեն վերակենդանացնել տեղական ազգային կրոնները[8]: Գիտական հետազոտությունները դասակարգում են նեոհեթանոսական շարժումները մի տեսակետում՝ մի հատվածում նեո-հեթանոսական էկլեկտիցիզմն է (սինկրետիզմ), մյուսում՝ բազմաստվածային վերականգնողականությունը[9]։ Նեոհեթանոսական աստվածաբանության ընդհանուր հատկանիշներն են բազմաստվածությունը, ոգեպաշտությունը և պանթեիզմը։
Նեթոհեթանոսությունը կապեր ունի Նյու էյջ շարժման հետ[10]։ Գիտնականները նշում են ինչպես նրանց նմանությունները, այնպես էլ տարբերությունները[11]։ Նեոհեթանոսությանի գիտական ուսումնասիրությունը սկսել է առաջանալ որպես միասնական գիտական ոլորտ 1990-ականներին նախորդ երկու տասնամյակների տարբեր ուսումնասիրություններից։
Նեոհեթանոսությունը պետք է տարբերել անխափան հեթանոսական ավանդույթներից, ինչպիսին է «դասական» շամանիզմը։