Նեոգոթիկա (ճարտարապետություն)
From Wikipedia, the free encyclopedia
Նեոգոթիկա («նոր գոթիկա»), էլեկտրոնիկայի դարաշրջանի առավել տարածված ճարտարապետական ուղղություններից, որը վերածնել է միջնադարյան գոթիկայի կառուցվածքային առանձնահատկությունները։ Առաջացել է Անգլիայում XVIII դարի 40-ական թվականներին։ Շատ առումներով կարելի է ասել, որ զարգացել է Մեդիեվիստիկայի հետ զուգահեռ։ Ի տարբերություն էլեկտիկայի ազգային ուղղությունների (օրինակ՝ պսեվդոռուսական կամ նեոմավրիտական ոճերը) նեոգոթիկան պահանջարկ ունի ամբողջ աշխարհում. հենց այս ոճով մի շարք կաթոլիկ տաճարներ են կառուցվել Նյու Յորքում ու Մելբուռնում, Սան Պաուլուում և Կալկաթայում, Միլանում, Գուանչժոուում ու Կիևում։
19-րդ դարում անգլիացիները, ֆրանսիացիները և գերմանացիները վիճարկում էին գոթիկայի նախահայրը լինելու իրավունքը, բայց միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրությունները նախապատվությունը միաձայն տալիս են Մեծ Բրիտանիային։ Վիկտորիական ժամանակաշրջանում Բրիտանական կայսրությունը ոչ միայն մայր երկում, այլ նաև գաղութներում մեծ աշխատանքներ տարան նեոգոթիկայի ոճով կառույցներ կառուցելու վերաբերյալ, ինչի արդյունքն են մեր օրերում լայնորեն ճանաչված այնպիսի կառույցներ, ինչպիսիք են «Բիգ Բենը» և Թաուեր կամուրջը։
Ռուսաստանում նեոգոթիկայի պահանջարկը սահմանափակվում էր բակային շրջաններում և խոշոր քաղաքների կաթոլիկ համայնքներում, որոնք ճարտարապետական կապրիզներ ու լեհական եկեղեցիներ էին կառուցում։ Ռուսալեզու գրականության մեջ ռուսական ազգային տարրերով հավելված նեոգոթիկան նկարագրելու համար օգտագործում են «պսևդոգոթիկա» անվանումը, քանի որ բուն նեոգոթիկան Հին Ռուսիայում գրեթե գոյություն չուներ։