Նեկար
գետ Գերմանիայում / From Wikipedia, the free encyclopedia
Նեկար (գերմ.՝ Neckar [ˈnɛkaʁ], ալեմանյան բարբառ՝ Negger), գետ Գերմանիայում, Բադեն-Վյուրթեմբերգի դաշնային հողում։ Երկարությունը 367 կմ է, ավազանի մակերեսը՝ 14 000 կմ²։ Թափվում է Մանհայմ շրջանի Հռենոս գետը (գլխավոր վտակներից է)։ Նեկարի ափը խիտ է բնակեցված, գետի երկայնքով գտնվում են տասնյակ խոշոր քաղաքներ։ Սկիզբ է առնում Շվարցվալդ և Շվաբսկիյ Ալբի լանջերից, հիմնականում հոսում է նեղ կիրճերով, հովիտներով և շատ գալարուն է։ Ջրի միջին սպառումը 130 մ³/վրկ է, ամենամեծ հոսքը փետրվարին և մարտին է։ Ձմռանը խիստ սառում է։ Նավարկությունը մինչև Պլոխինգեն քաղաքի մոտ է (203 կմ), բավականին մեծ տարածքում Նեկարը ջրանցք և նավանցում է։ Նեկար անվանումը ունի կելտական ծագում, որը նշանակում է «վարար ջուր»։ Անվան զարգացումը սկսվել է նախաքրիստոնեական ժամանակներում՝ Nikros անունով, նախաեվրոպական nik բառից, որը նշանակում է «նետել», որը Nicarus և Neccarus ձևով դարձել է Necker, իսկ հոտո այժմյան Neckar: Նեկարը գտնվում է «Շվենինգերյան ճահիճ» բնապահպանական գոտում (գերմ.՝ Schwenninger Moos), որը գտնվում է Ֆիլինգեն Շվենինգեն և Շվարցվալդ քաղաքների մոտակայքում։ Գետը նավարկելի է Մանհայմից մինչև Պլոխինգեն։ Նեկարի վտակներից ոչ հեռու գտնվում են նաև Դանուբի վտակները։ Գետի երկայնքով տեղակայված են 27 կամուրջներ։
Նեկար | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 362 կմ |
Ավազանի մակերես | 14 000 կմ² |
Ջրի ծախս | 140 ± 0,001 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Neckarquelle? |
Գետաբերանի տեղակայում | Հռենոս |
Կոորդինատներ | 49°30′43″ հս․. լ. 8°26′14″ ավ. ե.HGЯOL |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Murr?, Jagst?, Kocher?, Zaber?, Zipfelbach?, Steinlach?, Ammer?, Glatt?, Nesenbach?, Aich?, Echaz?, Elz?, Rems?, Arbach?, Fils?, Rohrhaldenbach?, Steinach?, Steinach?, Weggentalbach?, Katzenbach?, Erms?, Feuerbach?, Itter?, Starzel?, Prim?, Eyach?, Kandelbach?, Sulm?, Bronnbach?, Lauter?, Seltenbach?, Eschach?, Schozach?, Lein?, Körsch?, Pfühlbach?, Schlichem?, Q2678146?, Steinbach?, Böllinger Bach?, Elsenz?, Enz?, Wiesenbach?, Q124172855? և Buchbach (Mittelstadt)? |
Երկիր | Գերմանիա |
Երկրամաս | Բադեն-Վյուրթեմբերգ, Հեսսեն և Նեքար Օդենվալդ |
Ջրահավաք | Neckar basin? |