Նելլի ՄաքՔլանգ
կանադացի քաղաքական գործիչ / From Wikipedia, the free encyclopedia
Նելլի Լետիցիա ՄաքՔլանգ (ծնյալ Հելեն Լետիցիա Մունի, հոկտեմբերի 20, 1873(1873-10-20)[1][2], Chatsworth, Գրեյ կոմսություն, Օնտարիո, Կանադա - սեպտեմբերի 1, 1951(1951-09-01)[1][2], Վիկտորիա, Կանադա), կանադացի գրող, հասարակական ակտիվիստ, ակտիվ ընտրական իրավունքի ջատագով ու քաղաքական գործիչ։ 1900-ական թվականների սկզբներին Արևմտյան Կանադայում գերիշխող սոցիալական և բարոյական բարեփոխումների շարժումների մասնակից էր։ ՄաքՔլանգի հետաքրքրություններից էին կանանց ընտրական իրավունքն ու հակաալկոհոլային շարժումը։ Գլխավորապես նրա ջանքերի շնորհիվ էր, որ 1916 թվականին Մանիտոբան դարձել է առաջին նահանգը, որն իրավունք է տվել կանանց ընտրելու և պաշտոն զբաղեցնելու[4]։ Նելլի ՄաքՔլանգը Կանադայում սուֆրաժիստական շարժման առաջնագծում էր[5]։ Նրա կարևոր ներդրումներից էին հակաալկոհոլային, հակապատերազմական հարցերը՝ հրեա փախստականների համար կանադական սահմանի բացումը[6][7], աշխատանքի իրավունքը և այլն։
Նելլի ՄաքՔլանգ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 20, 1873(1873-10-20)[1][2] |
Ծննդավայր | Chatsworth, Գրեյ կոմսություն, Օնտարիո, Կանադա |
Մահացել է | սեպտեմբերի 1, 1951(1951-09-01)[1][2] (77 տարեկան) |
Մահվան վայր | Վիկտորիա, Կանադա |
Քաղաքացիություն | Կանադա և ԱՄՆ[3] |
Մասնագիտություն | վիպասան, գրող, քաղաքական գործիչ, իրավապաշտպան, կանանց իրավունքների պաշտպան և սուֆրաժիստ |
Զբաղեցրած պաշտոններ | Օրենսդիր ժողովի անդամ և Օրենսդիր ժողովի անդամ |
Կուսակցություն | Ալբերտայի լիբերալ կուսակցություն |
Անդամություն | Կանանց ընտրության իրավունքի ամերիկյան ազգային ասոցիացիա[3] |
Nellie McClung Վիքիպահեստում |
1927 թվականին «Հայտնի հնգյակի» մյուս չորս կանանց՝ Հենրիետա Էդվարդսի, Էմիլի Մերֆիի, Լուիզ ՄաքՔինիի ու Այրին Փարլբիի հետ ՄաքՔլանգը[8] սկսել է «Անձերի գործը» պնդելով, թե կանայք կարող են լինել «որակավորված անձինք», հետևաբար՝ իրավունք ունենալ ներկայացվել Սենատում։ Կանադայի Գերագույն դատարանը գտնում էր, թե գործող օրենքը կանանց այդպիսին չի համարում։ Դիմելով բրիտանական Գաղտնի խորհրդի դատական հանձնաժողովին՝ կանայք շահել են դատը։