Նեգրոպոնտոսի իշխանություն
From Wikipedia, the free encyclopedia
Նեգրոպոնտոսի իշխանություն, նաև Նեգրոպոնտոս, Նեգրոպոնտեն (իտալ.՝ Signoria di Negroponte; բառացի՝ «Սև Կամուրջ»), միջնադարյան պետություն Բալկանյան թերակղզու հարավում 1240-1470 թվականներին։ Հիմնադրել է Բոնիֆացիոս Մոնֆերացին 1204 թվականին։ Երկիրը կառավարել են հիմնականում մի քանի իտալական ընտանիքների ներկայացուցիչներ։ Տարածքը սահմանափակվում էր գլխավորապես Եգեյան ծովի Եվբեա (Նեգրոպոնտոս) կղզով, երբեմն իշխանության սահմաններում են ընդգրկվել հարևան որոշ կղզիներ։
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Խալկիս | |||
Լեզու | իտալերեն պաշտոնապես, հունարեն տարածված | |||
Կրոն | Հռոմի Կաթոլիկ պաշտոնապես, Հույն Ուղղափառ տարածված | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | ենթակա իշխանություն |
Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Խալկիսը։ Հետագայում պետությունը բաժանվում է երեք մասի՝ «եռապետության»։ Իշխանությունը վասալային կախման մեջ է եղել Լատինական կայսրությունից։
Նեգրոպոնտոսի իշխանությունը իտալական վերնախավի ու հույն բնակչության երկիր էր, որտեղ պաշտոնական կրոնը կաթոլիկությունն էր, սակայն բնակչությունը խոսում էր հունարեն ու դավանում ուղղափառ քրիստոնեություն։ Խաչակիրների միջնադարյան այս պետությունը շարունակում է գոյատևել նույնիսկ սենյոր պետությունների՝ Լատինական, ապա՝ Բյուզանդական կայսրությունների անկումից հետո։ 1470 թվականին՝ Կոստանդնուպոլսի գրավումից 27 տարի անց, կղզին նվաճվեց օսմանցիների կողմից։