Նաքսոս
From Wikipedia, the free encyclopedia
Նաքսոս (հուն․՝ Νάξος), Հունաստանին պատկանող կղզի Եգեյան ծովում գտնվող Կիկլադյան կղզեախմբում, վարչականորեն՝ Հարավային Եգեյան կղզիներ պերիֆերիայում։ Համարվում է Կիկլադների ամենախոշոր կղզին, որն իր հերթին պատմականորեն համարվում է Արխաիկ Հունաստանի բրոնզեդարյան խոշորագույն քաղաքակրթություններից մեկի բնօրրանը։ Նաքսոսը հայտնի է զմռնիտի բնական պաշարների առատությամբ, որն էլ իր հերթին հանդիսանում է մինչ օրս մեզ հայտնի ամենալավ հղկվող նյութերից մեկը։
Նաքսոս | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածքային միավոր | Naxos and Lesser Cyclades Municipality? |
Վայր | Եգեյան ծով |
Մասն է | Կիկլադներ |
Երկարություն | 32,5 կմ |
Լայնություն | 21,7 կմ |
Մակերես | 428 կմ² և 429,785 կմ² |
Ամենաբարձր կետը | Zas mountain? |
Բնակչություն | 17 930 մարդ (2011) |
Կղզու ամենամեծ քաղաքն ու մայրաքաղաքը Նաքսոսն է։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ վերջինիս բնակչությունը կազմում է 18 904 մարդ (միայն մայրաքաղաքում բնակվում է շուրջ 6500 մարդ)։ Երկրորդ խոշորագույն քաղաքը Խորան է։ Հիմնական գյուղերն են Ֆիլոտին, Ապիրանթոսը, Վիվլոսը, Այոս Արսենիոսը, Կորոնոսը և Գիլնադոն։