Նարնջագույն միաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Նարնջագույն միաբանություն (անգլ.՝ Loyal Orange Institution, կրճատ՝ անգլ.՝ Orange Order), բողոքական եղբայրություն, որը տեղակայված է հիմնականում Հյուսիսային Իռլանդիայում և Շոտլանդիայում։ Օթյակների լայն ցանց ունի Ազգերի համագործակցությունում, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Միաբանության գլխավոր մագիստրը Էդվարդ Սթիվենսոնն է։ Կազմակերպությունը հիմնադրվել է 1796 թվականին Իռլանդիայում։ Անվանումը վերագրվում է Մեծ Բրիտանիայի բողոքական թագավոր Վիլհելմ III Օրանացուն, որը ծնվել է Նիդեռլանդներում և պատկանել Օրանժ-Նասաուի տանը։ 1690 թվականի հուլիսի 12-ին Վիլհելմ III-ի բողոքական ուժերը Բոյնի ճակատամարտում ջախջախել են Անգլիայի վերջին կաթոլիկ թագավոր Ջեյմս II-ի բանակը։
Արագ փաստեր Նարնջագույն միաբանություն, Տեսակ ...
Նարնջագույն միաբանություն | |
---|---|
Տեսակ | Եղբայրություն և կրոնական կազմակերպություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հաջորդող | Independent Loyal Orange Institution? |
Հիմնադրված | սեպտեմբերի 21, 1795 |
Գլխադասային գրասենյակ | Բելֆասթ, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն |
Անվանված է | Վիլհելմ III Օրանացի |
Կայք | goli.org.uk |
Փակել