Նաթանիել Բեդֆորդ Ֆորրեսթ
From Wikipedia, the free encyclopedia
Նաթանիել Բեդֆորդ Ֆորրեսթ (անգլ.՝ Nathaniel Bedford Forrest, {{տարբերակ` Նեիթան Բեդֆորդ Ֆորրեսթ[4],}}, հուլիսի 13, 1821(1821-07-13)[1][2], Chapel Hill, Մարշալ շրջան, Թենեսի, ԱՄՆ - հոկտեմբերի 29, 1877(1877-10-29)[1][2], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ), ամերիկացի խոշոր կապիտալիստ-հողատեր, վաճառական և ստրկավաճառ, Ամերիկայի քաղաքացիական պատերազմի տարիներին Ամերիկայի դաշնային պետությունների բանակի գեներալ։ Ծնվել է աղքատ ընտանիքում, վաղ տարիքում զրկվել է հորից։ Միանալով հորեղբոր բիզնեսին՝ զբաղվել է ստրկավաճառությամբ, 1850-ական թվականներին մեծ հարստություն վաստակելով` գնել է երկու տնկադաշտ։
Նաթանիել Բեդֆորդ Ֆորրեսթ | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ, քաղաքական գործիչ, ստրկավաճառ և բանակի սպա |
Ծննդյան օր | հուլիսի 13, 1821(1821-07-13)[1][2] |
Ծննդավայր | Chapel Hill, Մարշալ շրջան, Թենեսի, ԱՄՆ |
Վախճանի օր | հոկտեմբերի 29, 1877(1877-10-29)[1][2] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ |
Թաղված | Թենեսի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Զավակներ | William Montgomery Forrest?[3] |
Երբ սկսվել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմը, նա զորակոչվել է բանակ որպես շարքային, իսկ արդեն 1862 թվականի հունիսին ստացել է բրիգադի գեներալի կոչում։ Մասնակցել է Սթրեյթի արշավանքի հետմղմանը։ Նրա հեծելազորը առաջինն էր Չիկագոյի ճակատամարտում, 1864 թվականի փետրվարին նա ճակատամարտում հաղթել է դաշնային հեծելազորին։ 1864 թվականի ապրիլին նրա ջոկատը գրոհով վերցրել է Ֆորտ Փիլլոուն, որի ընթացքում բազմաթիվ սևամորթ զինծառայողներ են զոհվել, իսկ Ֆորրեսթը հյուսիսում ստացել է «Ֆորտ Փիլլոուի մսագործ» մականունը։ Նա մասնակցել է Ֆրանկլին-Նեշվիլի արշավին, ապա նրա հեծելազորի մնացորդները ջախջախվել են գեներալ Ուիլսոնի կողմից Միսսիսիպիում և Ալաբամայում, Ուիլսոնի արշավանքի ժամանակ։ 1865 թվականի մայիսին Ֆորրեսթը հանձնվել է դաշնային բանակին։ Պատերազմից հետո Ֆորրեսթը վերադարձել է Մեմֆիս, վերականգնել իր պլանտացիաները և մասնակցել երկաթուղիների կառուցմանը։ Ենթադրվում է, որ նա մասնակցել է Կու-կլուքս-կլանի ստեղծմանը, հավանաբար գլխավորել է այն 1867 թվականից մինչև 1869 թվականը։