Յուջին Շումեյքեր
From Wikipedia, the free encyclopedia
Յուջին Շումեյքեր (անգլ.՝ Eugene Merle Shoemaker, ապրիլի 28, 1928(1928-04-28)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հուլիսի 18, 1997(1997-07-18)[1], Ալիս Սփրինգս), ամերիկացի երկրաբան և մոլորակագիտության ասպարեզի հիմնադիրներից մեկը։ Նրա ամենահայտնի հայտնագործությունն է Շումեյկեր-Լևիի 9 գիսաստղը, որը նա հայտնաբերել է կնոջ, Կարոլին Շումեյկերի, և Դևիդ Լևիի հետ համատեղ։ Այս գիսաստղը բախվել է Յուպիտերի հետ 1994 թվականի հուլիսին, այս բախման ընթացքը լայնորեն տեղեկացվել է աշխարհում։
Յուջին Շումեյքեր անգլ.՝ Eugene Merle Shoemaker | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1928(1928-04-28)[1] Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 18, 1997(1997-07-18)[1] (69 տարեկան) Ալիս Սփրինգս մահը պատահարից |
Գերեզման | Լուսին[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ և երկրաբան |
Հաստատություն(ներ) | ԱՄՆ երկրագիտական ծառայություն և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | երկրաբանություն և planetary geology? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Փրինսթոնի համալսարան |
Եղել է գիտական ղեկավար | Շելտ Բաս |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Կարոլին Շումեյկեր |
Eugene Merle Shoemaker Վիքիպահեստում |
Շումեյքերը նաև հայտնի է իր երկրային խառնարանների հետազոտություններով, օրինակ՝ Բարինգեր խառնարանը Արիզոնայում։ Յուջին Շումեյկերը առաջին գիտնականն էր, ով եզրակացրեց, որ այս խառնարանները ունեն երկնային մարմնի անկման պատճառով հարվածային բնույթ։ Շումեյկերը նաև եղել է ԱՄՆ Աշխարհագրական հետազոտությունների Աստղաերկրաբանության հետազոտությունների ծրագրի առաջին տնօրենը։