Յուդիթ Լեյստեր
From Wikipedia, the free encyclopedia
Յուդիթ Յանս Լեյստեր (հոլանդ.՝ Judith Jans Leyster, նաև՝ Leijster[5], 1609, Հաառլեմ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1] - փետրվարի 10, 1660(1660-02-10)[2][3][1][…], Հեյմստեյդե, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1]), հոլանդական կերպարվեստի ոսկեդարի ժամանակաշրջանի նկարչուհի, ով հեղինակել է կենցաղային ժանրի գործեր, դիմանկարներ, նատյուրմորտներ։ Նրա ողջ ստեղծագործությունը երկար տարիներ վերագրվել է կամ Ֆրանս Հալսին, կամ իր ամուսնուն՝ Յան Մոլենարին (Jan Miense Molenaer), որ նույնպես նկարիչ էր։ Վերջապես՝ 1893 թվականին արվեստի պատմաբան Կոռնելիս Հոֆստեդե դե Գրոտը (Hofstede de Groot) յոթ նկարի հեղինակությունը վերագրել է նրան[6], ընդ որում՝ դրանցից վեցի վրա պարզորոշ դրված է նկարչուհու ստորագրությունը՝ 'JL*'[7]: Թյուրիմացությունը ծագել է թերևս այն պատճառով, որ նկարչուհու մահից հետո նրա գործերը գույքագրվել են որպես «Մոլենարի կնոջ աշխատանքներ», այլ ոչ թե իբրև Յուդիթ Լեյստերի ստեղծագործություններ[8]։
Յուդիթ Լեյստեր հոլ.՝ Judith Leyster | |
---|---|
Ծնվել է | 1609 |
Ծննդավայր | Հաառլեմ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1] |
Մահացել է | փետրվարի 10, 1660(1660-02-10)[2][3][1][…] |
Մահվան վայր | Հեյմստեյդե, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[1] |
Քաղաքացիություն | Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] |
Մայրենի լեզու | հոլանդերեն |
Երկեր | Jolly Toper?, Merry Trio?, Առաջարկ, A Youth with a Jug? և A boy and a girl with a cat and an eel? |
Մասնագիտություն | նկարչուհի և արվեստագետ |
Ամուսին | Jan Miense Molenaer? |
Անդամություն | Haarlem Guild of St. Luke? |
Ստորագրություն | |
Judith Leyster Վիքիպահեստում |