Յոթ Ռիլայան լճեր
From Wikipedia, the free encyclopedia
Յոթ Ռիլայան լճեր (բուլղար․՝ Седем рилски езера, անգլ.՝ Seven Rila Lakes), սարցային ծագմամբ լճերի խումբ, որոնք գտնվում են Բուլղարիայի Ռիլա լեռներից հյուսիս-արևմուտք։ Այս լճերը հանդիսանում են Բուլղարիայի ամենաշատ այցելվող վայրերից մեկը։ Լճերը ծովի մակարդակից գտնվում են 2100- ից մինչև 2500 մետր բարձրության վրա[1]։
Լճերից յուրաքանչյուրը կրում է իր սեփական անվանումը, կապված իրենց առանձնահատկությունների հետ[2]։ Ամենաբարձր լիճը Սիլզատան է (ռուս.՝ Слеза), անվանումը ստացել է իր մաքրության համար։ Լիճը այնքան մաքուր է, որ մարդիկ կարող են տեսնել նրա խորքերը։ Բարձրությամբ երկրորդ լիճը Օկոտոն է (ռուս.՝ Глаз), իր գրեթե կատարյալ օվալաձև տեսքով[2]։ Okoto-ն հանդիսանում է Բուլղարիայի կարային ամենախորը լիճը՝ 37,5 մետր[2]։ Բիբրեկա լիճը (ռուս.՝ Почка) ունի մնացածին համեմատ ամենագեղեցիկ ափը[2]։ Բլիզնական (ռուս.՝ Близнец) տարածքով ամենամեծն է[2]։ Տրիլիստնիկան (ռուս.՝ Трилистник) ունի սխալ ձև և ցածր ափ։ Ամենափոքր լիճը Ռիբնոտոն է (ռուս.՝ Рыбное озеро), իսկ բարձրությամբ ամենացածրը Դոլնոտոն (ռուս.՝ Нижнее озеро), որտեղ հավաքվում են այլ լճերից բխող ջրերը, որոնք ձևավորում են Ջերման գետը (անգլ.՝ Dzherman)[2]: