Յանու պանիր
From Wikipedia, the free encyclopedia
Յանու պանիր (լատիշ․՝ Jāņu siers), լատվիական ազգային պանրատեսակ, որի պատրաստումն ու համտեսում-ճաշակումը տարվա ամենաերկար օրերին՝ հունիսի 21-23-ին նշվող արևի ու պտղաբերության տոնի՝ Յանի տոնի պարտադիր տարրերից մեկն է ավանդաբար համարվում։ Պանրի այդ տեսակը ներկայումս դարձել է լատվիական մշակույթի խորհրդանիշերից մեկը[1]։
Յանու պանիր | |
---|---|
Առաջացման երկիր | Լատվիա |
Սերտիֆիկացում | Traditional speciality guaranteed? |
Անունով | Լիգո |
Jāņu siers Վիքիպահեստում |
2015 թվականի նոյեմբերի 16-ին Եվրոպական խորհուրդը յանու պանիրը ներառել է Traditional Speciality Guaranteed (TSG) գրանցամատյանում[2]։ Լատվիայում այդ պանրատեսակն արտադրելու թույլտվություն շնորհված է ընդամենը հինգ ձեռնարկության (Valmieras piens-ին, Rankas piens-ին, Lazdonas piensaimnieks-ին, Straupe-ին, Dundaga-ին), և միայն դրանք իրավունք ունեն արտադրելու (այն էլ՝TSG չափանիշների իրականացմամբ) և իրենց արտադրանքը պիտակավորելու որպես Jāņi պանիր[3]։