Յահյա իբն Մուհամմադ Համիդ ալ-Դին
From Wikipedia, the free encyclopedia
Յահյա իբն Մուհամմադ Համիդ ալ-Դին(հունիսի 18, 1869(1869-06-18)[1], Սանաա, Եմեն - փետրվարի 17, 1948(1948-02-17)[2][3][4][…], Սանաա, Եմեն), Եմենի պետական գործիչ, Շիա զեյդական աղանդի Իմամ 1904 թվականից[6], Եմենի անկախ թագավորության կառավարիչ (ներկայիս Եմենի հյուսիսային մասը) 1918 թվականից։
Յահյա իբն Մուհամմադ Համիդ ալ-Դին արաբ․՝ يحيى بن محمد حميد الدين | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1869(1869-06-18)[1] |
Ծննդավայր | Սանաա, Եմեն |
Մահացել է | փետրվարի 17, 1948(1948-02-17)[2][3][4][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Սանաա, Եմեն |
Գերեզման | Q12209534? |
Քաղաքացիություն | Եմենի Մութավաքիլյան Թագավորություն |
Կրոն | իսլամ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Muhammad bin Yahya Hamid ad-Din? |
Զբաղեցրած պաշտոններ | king of Mutawakkilite Kingdom of Yemen? և Imam of Yemen? |
Երեխաներ | Ahmad bin Yahya?, Q16124624?, Saif al-Islam Abdallah? և Sayf al-Islam al-Hassan?[5] |
Imam Yahya Muhammad Hamid ed-Din Վիքիպահեստում |
Յահյան ամրապնդեց իր իշխանությունը Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Օսմանյան կայսրության թուլացման շնորհիվ և իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում հաստատեց ավտորիտար ռեժիմ[7]։ Օսմանցիների նկատմամբ տարած հաղթանակները, այդ թվում՝ Շահրի ճակատամարտը 1905 թվականին, ամրապնդեցին Իմամի դիրքերը՝ որպես Օսմանյան իշխանության դիմադրության առաջնորդներից մեկի[8]։ Յահյային հաջողվել է կայունացնել երիտասարդ պետությունը[9]՝ Հյուսիսային Եմենը և հասնել նրա ճանաչմանը որպես լիովին անկախ պետություն[10]։ 1926 թվականին նա ստացավ Իտալիայի աջակցությունը, որը երաշխավորում էր նրա ինքնիշխանությունը[11]։ Բախվելով Սաուդյան պետության վերելքին՝ 1934 թվականին Յահյա թագավորը կարճ պատերազմ մղեց Սաուդյան թագավոր իբն Սաուդի դեմ։ Իմամ Յահյան հրաժարվեց վիճելի սահմանային շրջանների՝ Ասիրի, Ջիզանի և Նեջրանի մի մասի նկատմամբ հավակնություններից, իսկ իբն Սաուդը վերադարձրեց պատերազմի ընթացքում գրավված Եմենի տարածքները։
Յահյա թագավորը սպանվեց 1948 թվականի փետրվարի 17-ին[12], բայց ապստամբները ջախջախվեցին նրա որդու՝ Ահմեդի կողմից, որը դարձավ Եմենի նոր միապետ։