ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ / From Wikipedia, the free encyclopedia
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտները (անգլ.՝ List of World Heritage Sites in danger), Համաշխարհային ժառանգության օբյեկտներ են, որոնց սպառնում են լուրջ և որոշակի վտանգներ, ինչպիսիք են «զարգացող ավերածությունների արդյունքում ոչնչացման սպառնալիքը, լայնածավալ հասարակական կամ մասնավոր աշխատանքների նախագծերը, քաղաքների և զբոսաշրջության արագ զարգացումը, վայրի փոփոխության կամ հողի սեփականության փոփոխման հետևանքով ոչնչացումը, անհայտ պատճառներով լուրջ վնասները, ինչ-ինչ պատճառներով բնական աղետները, զինված հակամարտության վտանգը, մեծ հրդեհները, երկրաշարժերը, սողանքները, հրաբխային ժայթքումները, ջրի մակարդակի փոփոխությունները, ջրհեղեղները, հեղեղումները»[1]։
Ցուցակում ընդգրկելը նշանակում է Համաշխարհային ժառանգության օբյեկտների պահպանման կարևոր աշխատանքների անհրաժեշտություն, ֆինանսական օժանդակության տրամադրում համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի շրջանակներում։
Ցուցակը կազմվում է, թարմացվում և հրատարակվում է Համաշխարհային ժառանգության կոմիտեի կողմից, հանձնաժողովի ամենամյա նիստերի ընթացքում։ Արտակարգ իրավիճակների դեպքում կոմիտեն ցանկացած պահի կարող է ընդգրկել նոր վայր, արտահերթ նիստում[1]։
Երբ վտանգը վերանում է, օբյեկտը հեռացվում է ցուցակից։