Մուհամեդ Բուդիաֆ
From Wikipedia, the free encyclopedia
Մուհամեդ Բուդիաֆ (արաբ․՝ محمد بوضياف), կամ` Սի Տայեբ էլ Ուաթանի (արաբ․՝ سي الطيب الوطني), հունիսի 23, 1919(1919-06-23)[1][2][3][…], Ouled Madhi, Chellal District, M'Sila Province, Ալժիր և M'Sila, Ալժիր - հունիսի 29, 1992(1992-06-29)[1][2][3][…], Աննաբա, Ալժիր[4]), ալժիրցի քաղաքական առաջնորդ։ Ազգային ազատագրական ճակատի հիմնադիրներից մեկը, 1954 թվականից` ապստամբության առաջնորդ։ 1956-1962 թվականներին եղել է ֆրանսիական գերության մեջ։ Ֆրանսիացիների պարտությունից հետո վերադարձել է Ալժիր, այնուհետև տեղափոխվել է Մարոկկո։ 1992 թվականի զինվորական պուտչից հետո նրան առաջարկվել է դառնալ Պետական բարձրագույն խորհրդի նախագահ։ Փորձել է պայքար սկսել կոռուպցիայի դեմ, որին մասնակից էին խունտայի առաջնորդները։ Գնդակահարվել է իր սեփական թիկնապահի կողմից, Աննաբա քաղաքում ելույթ ունենալու ժամանակ, որը հեռարձակվում էր ազգային հեռուստատեսությամբ։
Մուհամեդ Բուդիաֆ արաբ․՝ محمد بوضياف | |
---|---|
Ծնվել է | հունիսի 23, 1919(1919-06-23)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ouled Madhi, Chellal District, M'Sila Province, Ալժիր կամ M'Sila, Ալժիր |
Մահացել է | հունիսի 29, 1992(1992-06-29)[1][2][3][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Աննաբա, Ալժիր[4] |
Քաղաքացիություն | Ալժիր |
Կրոն | սուննի իսլամ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գրող |
Ամուսին | Fatiha Boudiaf? |
Զբաղեցրած պաշտոններ | President of Algeria? |
Կուսակցություն | Ազգային ազատության ճակատ և Party of the Socialist Revolution? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | High Council of State? |
Mohamed Boudiaf Վիքիպահեստում |