Մուլթնոմա ջրվեժ
From Wikipedia, the free encyclopedia
Մուլթնոմա ջրվեժ, ջրվեժ, որը գտնվում է Մուլթնոմա ծոցում` Կոլումբիա գետի կիրճում, Թրոթդեյլից արևելք, ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Կորբեթ և Դոդսոն համայնքների միջև։ Ջրվեժ կարելի է հասնել Կոլումբիա գետի պատմական մայրուղուց և միջպետական 84-ից։ Այն Օրեգոն նահանգի ամենաբարձր ջրվեժն է՝ 620 ոտնաչափ (189 մ) բարձրությամբ։
Մուլթնոմա | |
---|---|
Տեսակ | ջրվեժ և տեսարժան վայր |
Երկիր | Կոլումբիա |
Վարչատարածքային միավոր | Մուլտնոմա շրջան |
Վայր | Columbia River Gorge? |
Աշխարհագրական տեղադրություն | Columbia River Gorge? |
Բարձրություն (ԲԾՄ) | 191 մետր |
Հարաբերական բարձրություն | 189 մետր |
Պահպանման տարածք | Mount Hood National Forest? |
Ջրվեժին շրջապատող հողը մշակվել է Սայմոն Բենսոնի կողմից 1925 թվականին։ Միաժամանակ կառուցվել է նաև արահետ, կամուրջ և դրանց հարակից օթյակ։ 1981 թվականին Մուլթնոմա ջրվեժի օթյակը և հետիոտնի համար նախատեսված հարակից արահետները ավելացվել են Պատմական վայրերի ազգային ռեգիստրում։ Մասնավորապես, Օրեգոն նահանգի տարածքում պահպանվում է անջատման շավիղը, որը ջրվեժից 100 ոտնաչափ (30 մ) բարձրության վրա է։ Վերջինս ուղղված է դեպի ջրվեժի եզրը։ Ջրվեժ ամեն տարի այցելում է ավելի քան երկու միլիոն զբոսաշրջիկ[1]՝ Մուլթնոման դարձնելով ԱՄՆ-ի տարածքում՝ Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքում, ամենաշատ այցելվող բնական հանգստի վայրը[2]։