Մորիս Թորեզ
From Wikipedia, the free encyclopedia
Մորիս Թորեզ (ֆր.՝ Maurice Thorez, ապրիլի 28, 1900(1900-04-28)[1][2][3][…], Նուաել-Գոդո - հուլիսի 11, 1964(1964-07-11)[4][5][1][…], Սև ծով), ֆրանսիացի քաղաքական գործիչ, 1919 թվականից խորհրդային, 1920 թվականից՝ կոմունիստական կուսակցության անդամ, 1924 թվականից՝ ՖԿԿ ԿԿ-ի, 1925 թվականից՝ քաղբյուրոյի անդամ, 1925-1930 թթ.՝ ՖԿԿ ԿԿ-ի քարտուղար, 1930-1964 թվականներին՝ ՖԿԿ գլխավոր քարտուղար, իսկ 1964 թվականից՝ ՖԿԿ նախագահ, 1932 թվականից ֆրանսիական պառլամենտի պատգամավոր։
Մորիս Թորեզ ֆր.՝ Maurice Thorez | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1900(1900-04-28)[1][2][3][…] |
Ծննդավայր | Նուաել-Գոդո |
Մահացել է | հուլիսի 11, 1964(1964-07-11)[4][5][1][…] (64 տարեկան) |
Մահվան վայր | Սև ծով |
Գերեզման | Պեր Լաշեզ[4] և Grave of Maurice Thorez |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և հանքափոր |
Ամուսին | Ժանետ Վերմեերշ[6] և Aurore Memboeuf?[7] |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր և փոխվարչապետ |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն և Բանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին |
Երեխաներ | Paul Thorez?[8], Maurice Thorez?, Jean Thorez? և Pierre Thorez? |
Ստորագրություն | |
Maurice Thorez Վիքիպահեստում |
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայի կոմկուսը Թորեզի գլխավորությամբ հանդես է եկել գերմանական օկուպացիայի դեմ։ Խուսափելով հետապնդումներից Թորեզը ՖԿԿ ԿԿ-ի որոշմամբ տարագրվել է Խորհրդային Միություն։ 1944 թվականին վերադարձել է Ֆրանսիա։ 1945-1947 թվականներին եղել է կառավարության կազմում (անպորտֆել մինիստր, Մինիստրների խորհրդի փոխնախագահ), նախաձեռնել աշխատավորության շահերի օգտին միջոցառումներ։ 1928-1943 թվականներին ընտրվել է Կոմինտերնի գործկոմի (ԿԻԳԿ), 1939-1943 թվականներին՝ դրա նախագահության անդամ։