Մորիսկների արտաքսում
From Wikipedia, the free encyclopedia
Մորիսկների արտաքսում, (իսպ.՝ Expulsión de los moriscos, նաև՝ Մավրերի արտաքսում), Պիրենեյան թերակղզուց, մասնավորապես՝ իսպանական տարածքներից մուսուլմանների մասսայական տեղահանություն և արտաքսում, որն իրականացվել է Ֆիլիպ III թագավորի հրամանով 1609 թվականի ապրիլի 9-ից մինչև 1614 թվականը։ Տեղահանության թիրախն էին հանդիսանում իսլամադավան մորիսկները, որոնք պաշտոնապես քրիստոնեություն էին ընդունել դեռևս 16-րդ դարի սկզբին։ Արտաքսման գործողությունը այդ ժամանակի մասշտաբներով կազմակերպված էր մանրամասն կերպով։ Նույնիսկ ժամանակի գրանցամատյաններում պահպանվել են հստակ տեղեկություններ։ 319 հազար գրանցված մորիսկներից արտաքսման են ենթարկվել շուրջ 275 հազարը (այլ տվյալներով՝ 300 հազար[1], իսկ արդեն մինչև 1650 թվականը Իսպանիայից հեռացել է մինչև 440 հազար մարդ[2]) կամ երկրի բնակչության 4 %-ը[3]։