Մովսես (Միքելանջելո)
From Wikipedia, the free encyclopedia
«Մովսես», հինկտակարանային մարգարեի մարմարե քանդակ՝ 235 մ բարձրությամբ, որը կենտրոնական տեղ է զբաղեցնում Հուլիոս II պապի դամբարանի քանդակախմբում Սան Պիետրո ին Վինկոլի բազիլիկում։ Այդ քանդակի վրա Միքելանջելոն աշխատել է 1513-1515 թվականներին։ Մովսեսի երկու կողմերում տեղադրված են մեծ վարպետի աշակերտների կողմից ստեղծված Լիայի և Ռաքելի քանդակները։
Մովսես | |
---|---|
տեսակ | քանդակ |
նկարիչ | Միքելանջելո[1] |
տարի | մոտ 1510[1] |
բարձրություն | 235 սանտիմետր |
ուղղություն | Բարձր վերածնունդ[1] |
ժանր | քանդակ |
նյութ | մարմար |
գտնվում է | Սան Պիետրո ին Վինկոլի |
քաղաք | Հռոմ |
մասն է | Tomb of Pope Julius II? |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Michelangelo's Moses Վիքիպահեստում |
«Մովսես»-ը Հուլիոս II-ի դամբարանի հոյակապ մտահղացման մասն էր կազմում, որը չիրականացավ ֆինանասկան խնդիրների պատճառոով։
Սկզբնապես դամբարանը նախատեսվում էր տեղադրել Սուրբ Պետրոսի բազիլիկում։ Քանդակագործը դամբարանի համար նախատեսել էր ևս մի քանի կերպար, այդ թվում և «Ըմբոստ ստրուկը», «Մեռնող ստրուկը», որոնք չմտան դամբարանի վերջնական հորինվածքի մեջ չափերի փոփոխության պատճառով։
Արվեստաբանները քանդակում տեսնում են Դոնատելլոյի «Հովհաննես Ավետարանիչի» (Ֆլորենցիայի Օպերա դել Դուոմոյից) մտահղացման վերաիմաստավորում և այն պլաստիկան, որով Միքելանջելոն պատկերել է մարգարեներին Սիքստինյան կապելլայի առաստաղին։
Մարգարեն պատկերված է եղջյուրներով, որն աստվածաշնչյան «Ելք» գլխի մի քանի տողի Վուլգաթայի ոչ ճիշտ թարգմանության արդյունքն է[2]։ Եբրայերեն տեքստում ասվում է, որ հրեաների համար դժվար էր նայել Մովսեսի դեմքին
כי קרן עור פניו:
קרניים բառը եբրայերենում ունի մի քանի նշանակություն։ Այն կարելի է թարգմանել և՛ որպես «եղջյուր» և՛ որպես «ճառագայթ»։ Հետևաբար כי קרן עור פניו արտահայտությունը կարելի է թարգմանել «քանի որ երեսը լույս էր ճառագում», այլ ոչ թե «դեմքը եղջյուրավոր էր»։
Համարվում է, որ սա առաջին քանդակն է, որի ընկալման համար նշանակալի է ժամանակային ասպեկտը[3]։ Շրջանցելով քանդակը՝ դիտորդը բացահայտում է նրա մեջ թաքնված ուժը և շարժումը:
Իր ստեղծման պահից «Մովսեսը» համարվում է մարդկային հանճարի մեծագույն հղացումներից մեկը «գուցե մարդկային ուժի և հասունության մեծագույն կերպար ողջ արևմտյան քանդակագործության մեջ»։ Հինկտակարանային հերոսի վիթխարի հոգևոր ուժն արտահայտված է քանդակի լեզվով, որն իր հարստությամբ և ուժով համարվում է կերպարվեստի մեծագույն ձեռքբերումներց մեկը[4]։
Մովսեսի քանդակի մոտ իր անվանակցի հետ համր երկխոսությանն է նվիրված է Միքելանջելո Անտոնիոնիի «Միքելանջելոյի հայացքը» ֆիլմը (2004)։ ««Մովսես» Միքելանջելո» աշխատության մեջ (1914) կերպարին հոգեվերլուծական մեկնաբանություն էտալիս Զիգմունդ Ֆրոյդը: