Մոնտրյոյի կոնվենցիան նեղուցների կարգավիճակի մասին
From Wikipedia, the free encyclopedia
Մոնտրյոյի 1936 թվականի կոնվենցիա[1], կոնվենցիա, որը վերականգնում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Սև ծովից դեպի Միջերկրական ծով տանող Բոսֆորի և Դարդանելի նեղուցների նկատմամբ։ Կոնվենցիան ընդունվել է Սևծովյան նեղուցների ռեժիմի վերաբերյալ Կոնֆերանսում, որը տեղի է ունեցել 1936 թվականի հունիսի 22-ից մինչև հուլիսի 21-ը, Մոնտրյո քաղաքում (Շվեյցարիա)։ Ընդ որում, Թուրքիան պարտավորվում էր պահպանել միջազգային ծովային իրավունքի սկզբունքները[2]։