Մոնսորո դղյակ
դղյակ Ֆրանսիայում Լուարայի հովիտ / From Wikipedia, the free encyclopedia
Մոնսորո դղյակ (ֆր.՝ Château de Montsoreau), միջնադարյան դղյակ Ֆրանսիայում՝ Լուարի երկիր երկրամասի Մեն և Լուար դեպարտամենտում։ Մոնսորոյի դղյակը կառուցել է Ժան դե Շամբը՝ Շառլ Հաղթանակող թագավորի խորհրդատուն Լուարի հովտում 1455 թվականին։ Դղյակը գտնվում է երկու գետերի՝ Լուարի և Վյենի գետախարնուրդում, ինչը որոշում է նրա որպես ամրոցի ռազմավարական նշանակությունը։ Նրա ռազմական նշանակությունը կարելի է որոշել հյուսիսային ճակատով։ Դղյակում կա հատուկ ութանկյուն դիտողական աշտարակ, որը կառուցվել է իտալական ոճով՝ 15-րդ դարում։ Շինանյութը, որից կառուցվել է դղյակը, բնորոշ է հովտի բոլոր դղյակներին, ինչպես մյուս ամրոցները և պալատները, Մոնսորոյի դղյակը կառուցվել է սպիտակ ավազաքարից։ Դղյակը վերակառուցվել Վերածննդի դարաշրջանում, բազմաթիվ բուխարիներով, երկու պարուրաձև աստիճաններով, ընդարձակ դահլիճներով և որմնանկարներով։
Նկարագրություն | |
Տեսակ | շատո, պալատ, դղյակ և թանգարանի շենք |
Տեղագրություն | Լուարայի հովիտ |
Վարչական միավոր | Մոնսորո[1] |
Երկիր | Ֆրանսիա[1][2] |
Համալիրի մաս | Սյուլի սյուր Լուարի և Շալոնի միջև Լուարայի հովիտ |
Կազմված է մասերից | Château de Montsoreau-Museum of Contemporary Art? |
Կառուցված | ??? — 1455 թվականներ |
Պատվիրող | Jean II de Chambes? |
Ճարտարապետական ոճ | Վերածննդի ճարտարապետություն |
Ընթացիկ սեփականատեր | Philippe Méaille?, Ֆրանսիական պետություն, Odo I, Count of Blois?, Odo II, Count of Blois?, Montsoreau?, Fulk III, Count of Anjou?, Q3066106?, Անգլիայի թագավորություն և Montsoreau? |
Կայք | chateau-montsoreau.com(ֆր.), chateau-montsoreau.com/wordpress/en/(անգլ.), chateau-montsoreau.com/wordpress/en/the-place/the-chateau/(անգլ.) և chateau-montsoreau.com/wordpress/it/100-castello-100-contemporaneo/il-castello/(իտալ.) |
Château de Montsoreau Վիքիպահեստում |
2000 թվականից Մոնսորո դղյակը եւ Մոնսորոը 933 համարի ներքո ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։