Մոնակոյի օրհներգ
From Wikipedia, the free encyclopedia
Մոնակոյի օրհներգ (Hymne Monégasque), Մոնակոյի ազգային օրհներգը, որն ի սկզբանե գրվել է Թեոֆիլ Բելանդո դե Կաստրոյի կողմից 1841 թվականին[1]։ Ժամանակակից երաժշտության տարբերակը գրել է Շառլ Ալբրեխտը 1896 թվականին, մոնակերեն տեքստը՝ Լուի Նոտարին 1931 թվականին։
Արագ փաստեր Մոնակոյի օրհներգ, Տեսակ ...
Մոնակոյի օրհներգ | |
---|---|
Տեսակ | օրհներգ և երաժշտական գործ/ստեղծագործություն |
Բառերի հեղինակ | Louis Notari? |
Երգահան | Charles Albrecht? |
Երկիր | Մոնակո |
National anthem of Monaco Վիքիպահեստում |
Փակել
Արքայազնի (Իշխանի) հրամանով միայն մոնակերեն տեքստն է համարվում պաշտոնական օրհներգը[2]։ Այն բաղկացած է միայն մեկ (առաջին) քառատողից։ Սովորաբար կատարվում է հիմնի միայն երաժշտությունը, բացառությամբ պաշտոնական արարողությունների, երբ հիմնը նաև երգում են[3]։