Մողեսակոնքավորներ
From Wikipedia, the free encyclopedia
Մողեսակոնքավորներ[1], կամ մողեսակոնքավոր դինոզավրեր, կամ զավրիսքներ[2] (լատ. Saurischia), դինոզավրերի՝ ավանդաբար առանձնացվող երկու հիմնական ճյուղերից մեկը (թռչնակոնքավորների հետ մեկտեղ)[3], որը պատմականորեն դիտարկվում է որպես կենդանիների կարգ[4][5]։ Ի տարբերություն թռչնակոնքավորների՝ մողեսակոնքավորների pubic ոսկրերը նախապես թեքված են եղել առաջ (որոշ ներկայացուցիչների՝ գերերազավրիդների[6], տերիզինոզավրիդների[7], դրոմեոզավրիդների[8] և թռչունների մոտ[9]pubic ոսկրերը ետ են թեքված)։ Ուշագրավ է, որ ոչ թե թռչնակոնքավորները, այլ հենց մողեսակոնքավորներն են թռչունների ծագման սկիզբը դրել, իսկ թռչունները, հնէաբանների շրջանում գերիշխող պատկերացումների համաձայն, մողեսակոնքավորների միակ խումբն են, որ հաղթահարել, վերապրել են կավճա-պալեոգենային զանգվածային մահացման շրջանը[3]։
Մողեսակոնքայիններ | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Ինֆրատիպ | Gnathostomata |
Վերնադաս | Չորքոտանիներ (Tetrapoda) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Վերնակարգ | Դինոզավրեր (Dinosauria) |
Կարգ | Մողեսակոնքայիններ (Saurischia) Seeley, 1888 |
Մողեսակոնքավորները սովորաբար համարվում են մոնոֆիլետիկ («բնական») խումբ, որի մեջ ներառվում են eusaurischia-ի («իսկական մողեսների») խմբի կազմում ընդգրկված թերոպոդների (Theropoda) և զավրոպոդոմորֆների (Sauropodomorpha) մեծաքանակ ճյուղավորումներ[3], ինչպես նաև Herrerasauria-ի կողային բազալ ճյուղը[10][11], որը երբեմն որոշ մասնագետների կողմից տեղադրվում է թերոպոդների կազմում[12]։ Ըստ այլընտրանքային տեսակետի՝ թերոպոդները թռչնակոնքավորներին ավելի՛ մոտ են, քան զավրոպոդոմորֆներին, ուրեմնև՝ մողեսակոնքավորները ավանդական ընկալմամբ պարաֆիլետիկ («արհետական») խումբ են, որը կամ պետք է կազմացրվի, կազմալուծվի, կամ վերասահմանվի, վերաորոշարկվի (վերջինիս դեպքում նրա կազմը արմատապես կփոխվի)[13][14][15]։