Մոլուքյան ծով
միջկղզային ծով Խաղաղ օվկիանոսում, Ինդոնեզիա / From Wikipedia, the free encyclopedia
Մոլուքյան ծով, միջկղզային ծով Խաղաղ օվկիանոսում, որը արևմուտքից շրջապատված է Սուլավեսի, հարավից Սուլա, Մալուկու և Մոլուքյան, հյուսիսից՝ Սանգիհ, Մինդանաո և Թալաուդ, իսկ արևելքում՝ Հյուսիսային Մալուկու Ինդոնեզական կղզիներով։ Մոլուքյան ծովի մակերեսը կազմում է 274000 քկմ[1]։ Միջին խորությունը 1752 մ է։ Մոլուքյան ծովի ամենախորը իջվածքը Բատյան փողրակն է, որի ամենամեծ խորությունը 4970 մ է[2]։ Մոլուքյան ծովը հայտնի է իր սեյսմիկությամբ, քանի որ գտնվում է ոչ մեծ սալի վրա և շարժվում է երկու հակադիր կողմերով. արևմուտքում՝ Եվրասիական սալի և արևելքում՝ Ֆիլիպինյան ծովի սալի ուղղությամբ։
Արագ փաստեր Մոլուքյան ծով, Տեսակ ...
Մոլուքյան ծով | |
---|---|
Տեսակ | ծով |
Երկիր | Ինդոնեզիա |
Մասն է | Խաղաղ օվկիանոս |
Ավազանի երկիր | Ինդոնեզիա |
Փակել