Մոլդեն
From Wikipedia, the free encyclopedia
Մոլդեն (անգլ.՝ Malden Island), չոր, ցածրադիր ատոլլ Լայն կղզեխմբում (Կիրիբատի)։ Անմարդաբնակ է։ Կղզու մակերեսը՝ 39,3 կմ² է։ Արդեն 1860—1927 թվականներից ատոլլը հայտնի է թռչնաղբի (գուանո) հարուստ պաշարներով։ Բացի այդ, 1957 թվականին կղզին օգտագործվում էր Մեծ Բրիտանիայի կողմից որպես ջրածնային ռումբի փորձարկման վայր։ Կղզում գտնվում են պոլինեզիական ծագմամբ նախապատմական ավերակներ։ Ներկայումս Մոլդեն ատոլլի տարածքը արգելոց է, ծովային թռչունների բնադրման վայր։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Մոլդեն, Տեսակ ...
Մոլդեն | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Կիրիբատի |
Մասն է | Line Islands? և Central Line Islands? |
Երկարություն | 8 կմ |
Մակերես | 39,3 կմ² |
Բնակչություն | 0 մարդ |
Փակել