Մնայդրա
From Wikipedia, the free encyclopedia
Մնայդրա (մալթ.՝ Mnajdra), եկեղեցական մեգալիթյան համալիր Միջերկրական ծովում` Մալթա կղզու հարավային ափին։ Մնայդրան գտնվում է մեգալիթյան մեկ ուրիշ շատ հայտնի կառույցից` Հաջար-Կիմից 0.5 կմ հեռավորությամբ։ Համալիրը կառուցվել է Ք. ա. մոտ 4 հազար տարի առաջ։ Եկեղեցական համալիրի ավերակները հայտնաբերվել են Ջ. Վենսի ղեկավարած հնագիտական աշխատանքների արդյունքում 1840 թվականին՝ Հաջար-Կիմի հայտնաբերումից մեկ տարի անց[1]։ 1871 թվականին Ջեյմս Ֆերգյուսոնը կազմել է Մնայդրայի առաջին հատակագիծը, որը, սակայն, բազմաթիվ սխալներ էր պարունակում։ 1901 թվականին դոկտոր Ալբերտ Մայրը կազմում է առաջին ճիշտ հատակագիծը[2]։ 1910 թվականին դոկտոր Թոմաս Էշբին կատարում է լրացուցիչ հետազոտություններ և հայտնաբերում հնագիտական կարևոր իրեր։ 1949 թվականի հնագիտական ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվում են ոչ մեծ երկու քանդակներ, երկու մեծ կարասներ, զենքեր և մեկ մեծ կլորավուն քար, որն ամենայն հավանականությամբ օգտագործվել է եկեղեցու մեծ քարերը տեղափոխելու համար[2]։
Մնայդրա | |
մալթ.՝ Mnajdra* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Մալթա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1980 (անհայտ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
1992 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Մալթայի մեգալիթյան կառույցները, այդ թվում` Մնայդրան, ընդգրկել է Համաշխարհային ժառանգության ցանկում[3]։