Մի անգամ հեքիաթում
From Wikipedia, the free encyclopedia
«Մի անգամ հեքիաթում» (անգլ.՝ Once Upon a Time), ամերիկյան ABC հեռուստաընկերության ֆենտեզի ժանրով հեռուստասերիալ։ Շնորհանդեսը կայացել է 2011 թվականի հոկտեմբերիի 23-ին[2]։ 2011 թվականի նոյեմբերի 3-ին սերիալի առաջին երկու էպիզոդների հաջողությունը ABC-ի համար հիմք ծառայեց սերիալը երկարացնել ամբողջ 22 էպիզոդով[3]։ 2012 թվականի մայիսի 10-ին ABC-ին սերիալը երկարացրեց երկրորդ եթերաշրջանով[4], որի շնորհանդեսը տեղի ունեցավ սեպտեմբերի 30-ին[5]։ 2013 թվականի մայիսի 10-ին հեռուստաալիքը սերիալը երկարացրեց երրորդ եթերաշրջանով[6], որը սկսվեց սեպտեմբերի 29-ին[7]։
Մի անգամ հեքիաթում | |
---|---|
Կախարդանքը սկսվում է | |
Ժանր | հեռուստադրամա, ֆենթզի հեռուստասերիալ, հեքիաթ և մարդագայլ հեռուստահաղորդում |
Ստեղծող | Ադամ Հորովից և Էդվարդ Քիթսիս |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն[1] |
Գլխավոր դերերում | Ջինիֆեր Գուդվին Ջենիֆեր Մորիսոն Լանա Պարիլլա Ջոշուա Դալլաս Ջարեդ Գիլմոր Ռոբերտ Կարլայլ Ռաֆայել Սբարջ Ջեյմի Դորնան Էոն Բեյլի Մեգան Օրի Էմիլի դե Ռևին Քոլին Օ'Դոնոհյու Մայքլ Ռայմոնդ-Ջեյմս Մայքլ Սոկա Ռեբեկա Մեյդեր Շոն Մագուայր Էնդրյու Ուեսթ Դանիա Ռամիրես Գաբրիել Անվար Элисон Фернандес Մեքիա Քոքս |
Պրոդյուսեր | Էդվարդ Քիթսիս |
Երաժշտություն | Մարկ Այշեմ |
Պատմվածքի վայր | Storybrooke? և Enchanted Forest? |
Դարաշրջան | 2011 |
Նկարահանման վայր | Վանկուվեր |
Եթերաշրջանների քանակ | 7 |
Սերիաների քանակ | 156 |
Էկրաններին է | հոկտեմբերի 23, 2011[1]-ից մայիսի 18, 2018-ը |
Հեռուստաալիք | American Broadcasting Company |
Ընկերություն | ABC Studios |
Դիստրիբյուտոր | Disney-ABC Domestic Television, Նեթֆլիքս և Դիսնեյ+ |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Կապակցված | Մի անգամ Հրաշքների աշխարհում |
Պաշտոնական կայքէջ |
Երրորդ եթերաշրջանը բաժանված է երկու մասի։ Առաջին 11 սերիաները ցուցադրվել են մինչև նոր տարի, իսկ մյուս սերիաների միջև ընդմիջումը երկարացվեց մինչև 2014 թ.-ի մարտի 9-ը։ Այսպիսով «Մի անգամ հեքիաթում» հեռուստասերիալը չորս այլ հեռուստատեսային դրամաների («Նեշվիլ», «Սկանդալ», «Վրեժ» և «Կրքի անատոմիա») հետ անցավ 2013-2014 թթ.-ի եթերաշրջան՝ նոր գրեթե անխափան հեռուստահաղորդմամբ[8]։
2013 թվականի մայիսին ABC-ն պատվիրեց «Մի անգամ հրաշքների աշխարհում» անվանումով սերիալը, որը լույս տեսավ 2013 թ.-ի աշնանը[9]։
Չորրորդ եթերաշրջանը սկսվեց 2014 թվականի սեպտեմբերի 28-ին՝ ներառելով իր մեջ 22 սերիա։ 2015 թվականի մայիսի 7-ին պաշտոնապես հայտարարվեց 5-րդ եթերաշրջանի մասին[10], որը սկսվեց 2015 թ.-ի սեպտեմբերի 27-ին[11]։ 2016 թ.-ի մարտի 3-ին հեռուստասերիալը երկարաձգվեց 6-րդ եթերաշրջանով[12], որը մեկնարկեց 2016 թվականի սեպտեմբերի 25-ին։ 2017 թվականի մայիսի 11-ին ABC-ին պատվիրեց հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանը 22 սերիայով[13]։