Միքսթեյփ
From Wikipedia, the free encyclopedia
Միքսթեյփ (անգլ.՝ mixtape կամ անգլ.՝ mix tape), ձայնագրման տեսակ, երգերի ժողովածու, որոնք ձայնագրված են որոշ շարքով և երաժշտական հատվածների խառնույթ (անգլ.՝ mix) են ներկայացնում։ Դրանք հավաքվում են մեկ ստեղծագործության մեջ, հիմնականում աուդիոկասետի վրա (անգլ.՝ tape)[1]։
Միքսթեյփը, որը սովորաբար արտացոլում է իր կազմողի երաժշտական ճաշակը, կարող է տարբերակվել պատահական ընտրված սիրված երգերի ցանկից մինչև ընդհանուր թեմայի կամ տրամադրության հետ կապված երգերի կոնցեպտուալ խառնուրդ, կամ շատ անձնական հայտարարություն, հաշվի առնելով ժապավենում նշված հասցեատերին։
Ակնարկագիր Ջեֆրի Օ’Բրայենը անվանել է անձնական միքսթեյփերն «առավել լայնորեն օգտագործվող ամերիկյան արվեստի ձև»[2], և շատ ոգևորված մարդիկ կարծում են, որ այն միքսթեյփը, որը ստեղծված է երգերի մանրակրկիտ ընտրությամբ միքսի համար, կարող է գեղարվեստական հայտարարություն լինել, որ այն ավելին է, քան պարզապես առանձին երգերի հավաքածու[3]։
Սպառողական մակարդակի համեմատաբար էժան թվային աուդիոսարքավորման հայտնվելուց հետո, CD-ների կամ MP3-փլեյլիստների տեսքով խառնուրդների ստեղծումը և տարածումը դարձել է ընտրության ժամանակակից միջոց[4], սակայն «միքսթեյփ» տերմինը դեռ լայնորեն օգտագործվում է անգամ տարբեր մեդիայի խառնուրդների համար (CD, MP3, MiniDisc և այլն)։ Նաև ի հայտ են եկել երգերի տեսաժողովածուներ։