Միսս Հևիշեմ
From Wikipedia, the free encyclopedia
Միսս Հևիշեմ, (անգլ.՝ Miss Havisham) Չարլզ Դիքենսի «Մեծ հույսեր» (1861) վեպի կերպար։ Նա հարուստ, պառաված օրիորդ է, որ մի անգամ խաբվել է եկեղեցու խորանում, և համառորեն պնդում է, որ մինչև կյանքի վերջ կրելու է իր հարսանեկան զգեստը։ Նա ապրում է խարխլված մեծ առանձնատանն իր որդեգրած դստեր՝ Էսթելայի հետ։ Դիքենսը նրան բնութագրում է որպես «այդ վայրի կախարդ»։ Վեպում նա ծրագրում է այնպես, որ երիտասարդ որբ տղան՝ Փիփը, սիրահարվի Էսթելային, որ Էսթելան կարողանա «կոտրել նրա սիրտը»։
Միսս Հևիշեմ | |
---|---|
Տեսակ | գեղարվեստական անձ և գրական հերոս |
Հեղինակ | Չարլզ Դիքենս |
Ներկայացված է | Մեծ հույսեր |
Սեռ | իգական |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | heiress և ճգնավոր |
Դերը կատարել են | Էնն Բենքրոֆթ, Թափենս Միդլթոն և Florence Reed? |
Miss Havisham Վիքիպահեստում |
Չնայած ֆիլմի տարբերակներում նա հաճախ պատկերվել է որպես ծեր կին, Դիքենսի նշումները ցույց են տալիս, որ վեպի սկզբում նա մոտ 30-35 տարեկան է։ Այնուամենայնիվ, վեպում երևում է, որ արևի լույսից երկարատև մեկուսացումը ծերացրել է նրան։ Նա Դիքենսի գործերում ամենագոթական կերպարներից մեկն է[1]։