Միջուկային զենքից ազատ գոտի
From Wikipedia, the free encyclopedia
Միջուկային զենքից ազատ գոտի (NWFZ), ՄԱԿ-ի կողմից սահմանված համաձայնագիր, որով որոշակի տարածքում արգելվում է միջուկային զենքի շահագործում, արտադրություն, վերահսկում, տիրապետում, փորձարկում, տեղակայում կամ փոխադրում։ Այն իրականացվում է ստուգման և վերահսկման մեխանիզմներ ունեցող և ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից իր պարտավորությունները կատարելու համար ճանաչված պետությունների մի խումբ, որն իր պարտավորությունների կատարումն ինքնակամ հաստատել է պայմանագրով կամ կոնվենցիայով[11]։
Անվանում | Տարածք | Մակերես ( կմ2) |
Մանակից երկրներ |
Վավերացված |
---|---|---|---|---|
Անտարկտիկայի | Անտարկտիդա | 14,000,000 | 45 | 1961-06-23[2] |
Տիեզերքի | Տիեզերք | 1967-10-10[3] | ||
Տլատելոլկոյի | Լատ․ Ամերիկա Վեստ Ինդիա |
21,069,501 | 33 | 1969-04-25[4] |
Օվկիանոսի | Օվկիանոսի հատակ | 1972-05-18[5] | ||
Ռարոտոնգայի | Խաղաղ օվկիանոս | 9,008,458 | 13 | 1986-12-11[6] |
Բանգկոկի | ASEAN | 4,465,501 | 10 | 1997-03-28[7] |
Մոնղոլիայի (MNWFS) |
Մոնղոլիա | 1,564,116 | 1 | 2000-02-28[8] |
Սեմիի (CANWFZ) |
Կենտր․ Ասիա | 4,003,451 | 5 | 2009-03-21[9] |
Պելինդաբայի | Աֆրիկա | 30,221,532 | 53 / 40 | 2009-07-15[10] |
Ընդամենը: |
NWFZ- գոտիներն ունեն նույն նպատակը, բայց տարբերվում են Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, որի կողմ են հանդիսանում շատ երկրներ, ներառյալ հինգ միջուկային զենք ունեցող տերությունները։ Մեկ այլ տերմին՝ ապամիջուկային գոտի (nuclear-free zone) հաճախ նշանակում է տարածք, որն արգելում է ինչպես միջուկային էներգիան և միջուկային զենքը, այնպես էլ երբեմն՝ միջուկային թափոններն ու միջուկային շարժակայաները, և ըստ էության չի համարվում ՄԱԿ-ի կողմից ընդունված միջազգային պայմանագիր։
NWFZ գոտու մեջ չեն կարող համարվել այն երկրները կամ փոքր շրջանները, որոնք միջուկային զենքը արգելել են պարզապես իրենց օրենքով, ինչպես Ավստրիան 1999 թվականին սահմանադրորեն ընդունել է ապամիջուկայնացման մասին օրենք («Atomsperrgesetz»)[12]: Նմանապես, Գերմանիայի վերջնական կարգավորման վերաբերյալ «2 + 4 պայմանագիրը», որը հանգեցրել է Գերմանիայի վերամիավորմանը, արգելել է միջուկային զենքը Գերմանիայի նոր երկրներում (Վերամիավորված Բեռլին և նախկին Արևմտյան Գերմանիա և Արևելյան Գերմանիա), չի համարվում Միջուկային զենքից ազատ գոտու պայմանագիր․ սա համաձայնագիր է միայն ստորագրող վեց պետությունների միջև, առանց NWFZ- ի պաշտոնական մեխանիզմների։