Միջինդանուբյան դաշտավայր
From Wikipedia, the free encyclopedia
Միջին Դանուբյան դաշտավայր (խորվ.՝ Panonska nizina, չեխ․՝ Panonská pánev, հունգ.՝ Kárpát-medence, գերմ.՝ Pannonische Tiefebene, ռումիներեն՝ Câmpia Panonică, ուկրաիներեն՝ Тисо-Дунайська низовина, սերբ.՝ Панонска низија, սլովեն.՝ Panonska nižina, բոս․՝ Panonska nizija), տարածվում է Կենտրոնական Եվրոպայում` Ալպերի և Կարպատներ միջև, Դանուբ գետի միջին հոսանքում։
Միջինդանուբյան դաշտավայր | |
---|---|
Տեսակ | հարթավայր, geomorphological subsystem?, տարածաշրջան և temperate steppe? |
Ամենաբարձր կետ | Psunj? |
ԲԾՄ | 79 մետր |
Կազմված է | Q10939513?, Q56388226?, Կիշալֆյոլդ և Great Hungarian Plain? |
Մասն է | Ալպ-Հիմալայան գեոսինկլինալ |
Միջին Դանուբյան դաշտավայրը տարածվում է Հունգարիայում (մեծ մասը), Սլովակիայում, Ռումինիայում, Խորվաթիայում, Ավստրիայում, իսկ նրա հյուսիսարևելյան մասը անցնում է Ուկրաինայի արևմտյան սահմանը։
Դաշտավայրը հիմնականում ծածկված է ծովային, լճային նստվածքներով և գետաբերուկներով։ Նրա արևելյան մասի մակերևույթը հարթ է, արևմտյան մասում, առանձին վայրերում, կան ոչ բարձր լեռներ։ Այստեղ կան նավթի, բնական գազի և ածխի հանքավայրեր, ինչպես նաև բոքսիտների խոշոր պաշարներ։
Դաշտավայրում գերակշռում են սևահողերը։ Նրա բուսականությունը այսպիսին է. արևմուտքում տարածված է անտառատափաստանը, արևելքում` տափաստանը (պուշտան)։
Դաշտավայրի մեծ մասը վերածված է վարելահողերի. մշակում են հացահատիկային կուլտուրաներ, շաքարի ճակնդեղ, բլուրների լանջերին տարածված են խաղողի և այլ պտղատու այգիներ։
Առավել նշանավոր քաղաքներն են Բուդապեշտը, Զագրեբը, Բրատիսլավան, Տիմիշոարան։