Միջազգային հարաբերությունների Վիեննայի համակարգ
From Wikipedia, the free encyclopedia
Միջազգային հարաբերությունների Վիեննայի համակարգը կամ այսպես կոչված Եվրոպական համերգի (կոնցերտի) համակարգը միջազգային հարաբերությունների մի համակարգ է, որը ձևավորվել է Նապոլեոնյան պատերազմներից հետո։ Միջազգային հարաբերությունների Վիեննայի համակարգը իրավական-օրենսդրական ամրագրում է ստացել 1814—1815 թվականների Վիեննայի վեհաժողովից (Վիեննայի կոնգրես) հետո։