Միջազգային Ստանդարտ Հերթական Համար
From Wikipedia, the free encyclopedia
Միջազգային Ստանդարտ Հերթական Համար (ՄՍՀՀ, անգլ.՝ International Standard Serial Number (ISSN)), ունիկալ ութանիշ համար, որն օգտագործվում է որոշակի տեսակների պարբերական հրատարակությունների նույնականացման համար[1]։ Այն ընդունված է ամբողջ աշխարհում նույնականացնելու և տարբերելու համար նույնանման հերթական անվանումներով հրապարակումները, ինչպես նաև օժանդակելու համար կատալոգավորման, միջգրադարանային փոխանակման և այլ գործընթացներին[2]։
Առաջարկվում է այս և ISSN հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Երբ տպագրվում է որևիցե հրապարակում, որն ունի նման պարունակություն, սակայն հրապարակվել է տարբեր տեսքով, այն ստանում է տարբեր ՄՍՀՀ համար, որոնցից ամեն մեկը կցված է ոչ միայն պարունակությանը այլ նաև հրապարակման տեսակին, ճրինակ տպված և էլեկտրոնային հրապարակում տեսակները, անվանում են տպված (print) ISSN (p-ISSN) և էլեկտրոնային (electronic) ISSN (e-ISSN կամ eISSN)։
ՄՍՀՀ համակարգը սկզբում ստեղծվել էր որպես ԻՍՕ միջազգային ստանդարտ 1971 թվականին և հրատարակվել է որպես ISO 3297 1975 թվականին[3]։ ԻՍՕ-ի TC 46/SC 9 ենթակոմիտեն պատասխանատու է այս ստանդարտի համար։