Միչիգան լիճ
From Wikipedia, the free encyclopedia
Միչիգան (անգլ.՝ Lake Michigan), քաղցրահամ լիճ ԱՄՆ-ում, հյուսիսամերիկյան հինգ Մեծ Լճերից մեկը։ Լճերի համակարգից այն միակն է, որն ամբողջությամբ գտնվում է ԱՄՆ-ի տարածքում և ամենախոշորն է այն լճերի թվում, որոնք գտնվում են ԱՄՆ-ի տարածքում[3]։ Գտնվում է Վերին լճից հարավ, միացված է Հուրոն լճի հետ Մակինո նեղուցով, Միսիսիպի գետի համակարգի հետ՝ Չիկագո-Լոկպորտ ջրանցքով։ Հիդրոգրաֆիայիայի տեսանկյունից Միչիգան և Հուրոն լճերը առաջացնում են միասնական համակարգ, սակայն աշխարհագրորեն դրանք ընդունված է համարել երկու առանձին լճեր։
Արագ փաստեր Ծանոթագրություն ...
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | ԱՄՆ | |
Երկարություն | 494 կմ | |
Լայնություն | 190 կմ | |
Ավազանի մակերեսը | 58,000[1] կմ² | |
Ջրափնյա գծի երկարությունը | 2,636 կմ | |
Ամենամեծ խորությունը | 281 մետր[2] մ | |
Միջին խորությունը | 85 մետր մ | |
Միջին բարձրությունը | 176 մետր[2] մ | |
Կղզիներ | տես՝ ցանկը | |
Ծանոթագրություն | ||
---|---|---|
Փակել