Միշկոլց
From Wikipedia, the free encyclopedia
Միշկոլց (Miskolc), քաղաք Հունգարիայի հյուսիսում, Բորշոդ Աբաույ Զեմպլեն մեդիեի վարչական կենտրոնը։ 200 հազար բնակչություն (1976)։ Տրանսպորտային հանգույց է, երկրի երկրորդ արդյունաբերական կենտրոնը Բուդապեշտից հետո։ Կան մետալուրգիա, ծանր մեքենաշինություն, շինանյութերի, սննդի, կարի, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ, պոլիտեխնիկական ինստիտուտ, Միշկոլցի մոտ՝ գորշ ածխի արդյունահանություն, ջերմուկաբուժական կուրորտներ (Տապոլցա և Լիլլաֆյուրեդ)։ Պահպանվել են ամրոցի (Դիոշդյոր, XIII-րդ - XVII-րդ դարեր) ավերակները և գոթական եկեղեցին (XV-րդ - XVI-րդ դարեր)։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Միշկոլց | |||||
հունգ.՝ Miskolc | |||||
| |||||
Երկիր | Հունգարիա | ||||
Հիմնադրված է | 1365 թ. | ||||
Մակերես | 23 667 հեկտար | ||||
ԲԾՄ | 131±1 մետր | ||||
Բնակչություն | ▼145 248 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | Կենտրոնական եվրոպական ժամանակ, UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 46 | ||||
Փոստային դասիչ | 3500–3549 | ||||
Պաշտոնական կայք | miskolc.hu(հունգարերեն) և en.miskolc.hu(անգլ.) | ||||
| |||||
Փակել