Միհայ Զիչի
հունգարացի նկարիչ / From Wikipedia, the free encyclopedia
Միհայ Ալեքսանդրովիչ Զիչի (հունգ.՝ Zichy Mihály, հոկտեմբերի 15, 1827(1827-10-15)[1][2][3][…], Զալա, Tab District, Սոմոգի, Հունգարիա[4] - փետրվարի 28, 1906(1906-02-28)[1][2][5][…], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), հունգարացի նկարիչ նշանավոր Զիչի տոհմից, ով երկար տարիներ աշխատել է Ռուսաստանում։ Նկարել է դիմանկարներ, ժանրային տեսարաններ, ջրաներկ, նկարազարդել գրքեր։ Ակադեմիկոս (1858), Կայսերական արվեստի ակադեմիայի պատվավոր անդամ (1898)։
Միհայ Զիչի հունգ.՝ Zichy Mihály | |
---|---|
Ի ծնե | հունգ.՝ Zichy Mihály |
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1827(1827-10-15)[1][2][3][…] |
Ծննդավայր | Զալա, Tab District, Սոմոգի, Հունգարիա[4] |
Վախճանվել է | փետրվարի 28, 1906(1906-02-28)[1][2][5][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Հունգարիա, Ավստրիական կայսրություն և Տրանսլեյտանիա |
Կրթություն | Բուդապեշտի Պիարիստական գիմնազիա (1842) |
Մասնագիտություն | նկարիչ, նկարազարդող, գծանկարիչ, գծանկարիչ, history painter և genre painter |
Աշակերտներ | Մերի Էրիստոֆ-Կազակ |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Զավակներ | Սոնյա Զիչի |
Ազգականներ | Թեոդոր Զիչի |
Mihály Zichy Վիքիպահեստում |
Չնայած Զիչին գեղանկարիչ է, առաջին անգամ նա հայտնի է դարձել որպես վիրտուոզ գծանկարիչ, ով ստեղծել է գրքերի նկարազարդումների երկու շարքեր (Լերմոնտովի, Գոգոլի և այլն) և մեծ թվով տեսարաններ ռուսական կյանքից, ինչպես արքունական, այնպես էլ երբեմն ժողովրդական, ինչպես նաև Ռուսաստանի ազգային ծայրամասերի կյանքից։ Վրաստանում Զիչին հատկապես հարգված է որպես Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմի նկարազարդումների առաջին շարքի հեղինակ։
Զիչիի ստեղծագործություններում զուգակցվում է տեսածը փոխանցելու բարձր վարպետությունն ու ճշգրտությունը, նրա նկարները կարևոր աղբյուր են Ռուսական կայսրության արքունական կյանքի պատմության վերաբերյալ (այնքանով, որքանով գծանկարը կարող է ընդհանրապես աղբյուր ծառայել)։ Զիչիի կողմից նկարված Ռուսական արիստոկրատիայի ներկայացուցիչների դիմանկարներն առանձնանում են իրենց նմանությամբ և դետալների հավատարմությամբ։
Զիչիին նվիրված հուշարձաններ են կանգնեցվել Վրաստանում և նկարչի հայրենիքում՝ Հունգարիայում։ Հունգարիայում գործում է նաև Զիչիի թանգարանը, որը տեղակայված է նկարչի տոհմական տանը։ Ռուսաստանում Զիչիի ստեղծագործությունը հսկայական ժողովրդականություն է վայելել նրա կենդանության օրոք, բայց հետագայում այն մոռացվել է։