Միխայիլ Կուտուզով
From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Իլլարիոնովիչ Գոլենիշև-Կուտուզով (ռուս.՝ Михаил Илларионович Голенищев-Кутузов, սեպտեմբերի 5 (16), 1745[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 16 (28), 1813, Բոլեսլավեց, Լեհաստան), ռուս զորավար, գեներալ-ֆելդմարշալ (1812)։ Միխայիլ Կուտուզովը ականավոր զորահրամանատար Ալեքսանդր Սուվորովի աշակերտն էր։ Մասնակցել է 1768-1774 թվականների և 1787-1791 թվականների ռուս-թուրքական պատերազմներին, աչքի է ընկել 1790 թվականի դեկտեմբերի Իզմայիլի բերդի գրավման ժամանակ։ 1805 թվականի ռուս-ավստրո-ֆրանսիական պատերազմում եղել է ռուսական զորքերի հրամանատարը։
Արագ փաստեր Միխայիլ Կուտուզով ռուս.՝ Михаи́л Илларио́нович Голени́щев-Куту́зов, Ծնվել է ...
Միխայիլ Կուտուզով ռուս.՝ Михаи́л Илларио́нович Голени́щев-Куту́зов | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5 (16), 1745[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | ապրիլի 16 (28), 1813 (67 տարեկան) |
Մահվան վայր | Բոլեսլավեց, Լեհաստան |
Գերեզման | Կազանի Աստվածամոր տաճար (Սանկտ Պետերբուրգ) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Երկրորդ կադետական կորպուս և Ստրասբուրգի համալսարան |
Մասնագիտություն | դիվանագետ և սպա |
Ամուսին | Եկատերինա Իլինիչնա Գոլենիշևա-Կուտուզովա |
Ծնողներ | հայր՝ Իլլարիոն Մատվեևիչ Գոլենիշև-Կուտուզով, մայր՝ Anna Golenishcheva-Kutuzova? |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության դեսպան և Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ելիզավետա Խիտրովա, Praskovya Kutuzova?[3], Darya Golenishcheva-Kutuzova?[3], Anna Golenishcheva-Kutuzova? և Ekaterina Mikhaylovna Golenishcheva-Kutuzova? |
Ստորագրություն | |
Mikhail Kutuzov Վիքիպահեստում |
Փակել