Միխայիլ Գերասիմով
From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Միխյիլովիչ Գերասիմով (ռուս.՝ Михаил Михайлович Герасимов, սեպտեմբերի 2 (15), 1907 կամ սեպտեմբերի 15, 1907(1907-09-15)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - հուլիսի 21, 1970(1970-07-21)[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս սովետական մարդաբան-քանդակագործ և հնագետ։ 1950-1970 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ ազգագրության ինստիտուտի պլաստիկ վերականգնման լաբորատորիայի վարիչ։ Հայտնի է գանգի հիման վրա դեմքը վերականգնելու աշխատանքներով։ Իր մշակած մեթոդով վերականգնել է նախամարդու որոշ տիերի (պիթեկանտրոպոս, սինանտրոպոս), ինչպես նաև ավելի քան 200 պատմական անձանց (Ցարոսլավ Իմաստուն, Իվան Ահեղ, Շիլլեր և այլն) դիմաքանդակներ։
Միխայիլ Գերասիմով Михаил Герасимов | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 2 (15), 1907 կամ սեպտեմբերի 15, 1907(1907-09-15)[1] Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հուլիսի 21, 1970(1970-07-21)[2][1] (62 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | մարդաբան, քանդակագործ, հնագետ, նախապատմության ուսումնասիրող, գյուտարար և արվեստագետ |
Հաստատություն(ներ) | ՌԳԱ հնագիտության ինստիտուտ և Միկլուխո-Մակլայի անվան ազգագրության և մարդաբանության ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | մարդաբանություն և հնագիտություն |
Ալմա մատեր | Իրկուտսկի պետական համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր (1956) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Եղել է գիտական ղեկավար | Sergei Nikitin? և Leonid Yablonsky? |
Պարգևներ | |
Mikhail Mikhailovich Gerasimov Վիքիպահեստում |
Իր գիտական ուսումնասիրությունների նպատակով Միխայիլ Գերասիմովը 1930-ական թվականներին մասնակի պեղումներ և հետազոտություններ է կատարել Սանահին գյուղում։ Միխայիլ Գերասիմովը հայտնաբերել է բրոնզե քանդակազարդ մի գոտի։ Հետազոտությունից պարզվել է, որ գոտու վրայի քանդակները նվիրված են արևի պաշտամունքին և պատկերում են արևի օրվա շարժումը[3]։