Միլտոն Էրիկսոն
From Wikipedia, the free encyclopedia
Միլտոն Հայլենդ Էրիկսոն (անգլ.՝ Milton Erickson, (դեկտեմբերի 5, 1901(1901-12-05)[1], Աուրպւմ, Նևադա, Ուայտ Փայն շրջան, Նևադա, ԱՄՆ - մարտի 25, 1980(1980-03-25)[1], Ֆինիքս, ԱՄՆ), ամերիկացի հոգեբույժ, ով մասնագիտացած էր կլինիկական հիպնոսի և ընտանեկան թերապիայի բնագավառներում։ Էրիքսոնը Կլինիկական Հիպնոսի Ամերիկյան Ընկերության հիմնադիր նախագահն էր, Ամերիկյան Հոգեբուժական Միության, Ամերիկյան Հոգեբանական Միության, Ամերիկյան Հոգեպաթոլոգիական Միության անդամ էր։ Նա իր ազդեցությունը թողեց հոգեթերապիայի մի շարք դպրոցների, ինչպես նաև նյարդալեզվաբանական ծրագրավորման ձևավորման և զարգացման վրա։ Նրա մոտեցումը փոփոխված գիտակցությանը ընկավ մի ամբողջ ուղղության՝ էրիկսոնյան հիպնոսի հիմքում։ Նրա հոգեվերլուծական մոդելը դարձավ նյարդալեզվաբանական ծրագրավորման հիմքերից մեկը։
Միլտոն Էրիկսոն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1901(1901-12-05)[1] |
Ծննդավայր | Աուրպւմ, Նևադա, Ուայտ Փայն շրջան, Նևադա, ԱՄՆ |
Մահացել է | մարտի 25, 1980(1980-03-25)[1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Ֆինիքս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում |
Մասնագիտություն | հոգեթերապևտ, հիպնոսիչ, hypnotherapist, հոգեբան, հոգեբույժ և գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Milton H. Erickson Վիքիպահեստում |