Մժեժ
From Wikipedia, the free encyclopedia
Մժեժ (հունարեն Μιζίζιος) (ծննդյան թիվը անհայտ— մոտ 668), VII դարի հայազգի բյուզանդական ռազմական գործիչ։ 668 թվականին Կոստանդ Բ սպանած դավադիրները Մժեժին Սիցիլիայում հռչակել են Բյուզանդիայի կայսր։ Ըստ մի վարկածի, դավադրության կազմակերպիչը և կայսրին սպանողը եղել է Մժեժը։ Կոստաս II որդի Կոստանդինը (ապագա Կոստանդին Դ) մեծ նավատորմով եկել է Սիցիլիա, ձերբակալել Մժեժին ու մյուս դավադիրներին և մահապատժի ենթարկել։