Մերի Քեյ
ընկերություն / From Wikipedia, the free encyclopedia
Մերի Քեյ (Մերի Քեյ Էշի անունով), ընկերությունը զբաղվում է կոսմետիկայի, անձնական հիգիենայի պարագաների, մաշկի խնամքի, կանանց և տղամարդկանց համար օծանելիքի արտադրությամբ և վաճառքով։ 2011 թվականին անմիջական վաճառքի ոլորտում Մերի Քեյը եղել է վեցերորդը խոշոր ընկերությունների մեջ։ Մաքուր եկամուտը կազմում էր 2,9 մլրդ ԱՄՆ դոլար[1]։
Արագ փաստեր Մերի Քեյ, Տեսակ ...
Մերի Քեյ | |
---|---|
Տեսակ | բազմամակարդակ մարկետինգային ընկերություն |
Հիմնադրված է | 1963 |
Հիմնադիր | Մերի Քեյ Էշ |
Վայր | Դալաս |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | կոսմետիկ արդյունաբերություն |
Կայք | marykay.am |
Մասնակից է | Direct Selling Association, Direktesalgsforbundet?, Direct Selling Sweden?, Seldia?, Առանց միջնորդի (ուղիղ) վաճառքի միություն, Polskie Stowarzyszenie Sprzedazy Bezposredniej? և Direct Selling Association? |
Mary Kay Cosmetics Վիքիպահեստում |
Փակել
Մերի Քեյի գլխավոր գրասեյակը գտնվում է ամերիկյան Addison քաղաքում, Տեխաս, Դալասայից ոչ հեռու։ Ընկերությունը հիմնադրել է Մերի Քեյ Էշը, 1963 թվականին։ Տնօրենների խորհրդի ներկայացուցիչ է հանդիսանում նրա որդին՝ Ռիչարդ Ռոջերսը (Richard Rogers), իսկ նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն է հանդիսանում Դեվիդ Հոլը (David Holl) (2006 թվականից)[2][3]։