Մետաքսյա լեմուր
From Wikipedia, the free encyclopedia
Մետաքսյա լեմուր (լատին․՝ Propithecus candidus), խոշոր լեմուր՝ երկար, մետաքսյա, սպիտակ մորթով։ Այս տեսակը լայն տարածում չունի, հանդիպում է հյուիսարևելյան Մադագասկարում, որտեղ հայտնի է որպես լեմուր։ Այն տարածքի ամենաքիչ տարածում ունեցող կաթնասուններից է, և Բնության պահպանության միջազգային միության կողմից դիտարկվում է որպես աշխարհում վտանգված 25 տեսակներից մեկը։Մետաքսյա լեմուրը մեկն է լեմուրի ինը տեսակներից (տեսակը՝ պրոպիթես) և դիադեմացված լեմուրի չորս նախկին ենթատեսակներից մեկը։ 2004 և 2007 թթ․ արված ուսումնասիրությունները համեմատել են նրանց արտաքին, գենետիկական և գանգուղեղային անատոմիայի առաձնահատկությունները, որոնց գենետիկան ամբողջությամբ համընկնում է։
Մետաքսյա լեմուր | |
---|---|
Տեսակ | տաքսոն |
Propithecus candidus Վիքիպահեստում |
Մետաքսյա լեմուրն ունի փոփոխական սոցիալական կառուցվածք և ապրում է երկուսից ինը լամաներից կազմված խմբերով։ Օրվա մեծ մասն անց է կացնում ուտելով և հանգստանալով, թեև զգալի ժամանակ է հատկացնում նաև սոցիալական վարքագծին, ինչպիսիք են խաղալը, խնամքը, և նաև տեղից տեղ գնալը։Կերակրման ժամանակ էգերը առաջնահերթությունը տալիս են արուներին։Ինչպես մյուս արևելյան լեմուրները, այս տեսակը ևս սնվում է տերևներով, սերեմերով, մրգերով, ծաղիկներով և անգամ հողով։ Այն սեզոնային ցեղատեսակ է և զուգակցվում է տարին մեկ անգամ՝ անձրևների սկսման ժամանակ։Ինչպես մյուս տեսակները, մետքասյա լեմուրների շրջանում ևս տարածված է ձագերի խնամքը։Խմբի բոլոր անդամները, անկախ տարիքից խնամում են, խաղում, երբեմն նաև բուժում ձագերին, որը նրանց պարտականությունների մեջ չի մտնում։Մետաքսյա լեմուրը հաճախ է երգում։Ինչպես մնացած լեմուրները, այս տեսակը ևս ունի շատ լավ հոտառություն, որը օգնում է նրանց հաղորդակցվել խմբի մյուս անդամների հետ։Արուները ունեն հոտառության սուր զգացողություն, նրանք հատկապես զգում են էգերի բույրը։Արուները կրծում են ծառերի կեղևը իրենց կաթնաատամներով։Սա բնորոշ է այն արուներին, որոնք ունեն շագանակագույն ատամներ, վերջինս միակ տեսանելի տարբերությունն է արուների և էգերի միջև։
Մետաքսյա լեմուրը տարածված է հյուսիսարևելյան Մադագասկարի արևելյան անտառներում՝ Մարոջեջի ազգային պարկում, Անջանահարիբ հատուկ արգելոցում։Մի քանի խմբեր հայտնաբերվել են նաև Մակիրա անտառի հատուկ պահպանվող տարածքում, Բետոլանայի անտառներում։Մետաքսյա լեմուրի որսը տարածված է այդ տարածքներում, քանի որ նրանց որսն արգելելու պետական տաբու դեռևս սահմանված չէ։Բնակավայրի ավերումը, ինչպիսիք են գյուղատնտեսական հրդեհները, փայտի ապօրինի շահագործումը, տեղի են ունենում հիմնականում այն վայրերում, որտեղ տարածված են այս լամաները։