Մեռած գլուխ (խորհրդանիշ)
From Wikipedia, the free encyclopedia
Մեռած գլուխ (գերմ.՝ Totenkopf), ոսկորներով գանգ, մարդու գանգի խորհրդանշական պատկեր՝ երկու խաչաձև պառկած ոսկորներով։ Դա ինչպես մահվան, այնպես էլ երբեմն անվախության խորհրդանիշ է, ինչպես նաև ավանդական խորհրդանիշ, որով տարբերանշվում են թունավոր նյութեր պարունակող տարաներն ու բեռները։ Որպես կանոն, այն պատկերված է սպիտակ կամ արծաթագույն սև ֆոնի վրա։