Մեծ հույսեր
վեպ / From Wikipedia, the free encyclopedia
Մեծ հույսեր (անգլ.՝ Great Expectations), անգլիացի նշանավոր գրող Չարլզ Դիքենսի վեպը, որն առաջին անգամ հրատարակվել է 1860 թվականի դեկտեմբերից մինչև 1861 թվականի օգոստոսը իր հրատարակած «Կլոր տարին» շաբաթաթերթում[1]։ 1861 թվականին վեպը հրատարակվել է առանձին՝ երեք հատորով։
Արագ փաստեր Մեծ հույսերանգլ.՝ Great Expectations, Հեղինակ ...
Մեծ հույսեր անգլ.՝ Great Expectations | |
---|---|
Հեղինակ | Չարլզ Դիքենս |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | սև հումոր և դաստիարակչական վեպ |
Թեմա | որբ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Փիփ (Մեծ հույսեր), Միսս Հևիշեմ, Estella?, Abel Magwitch?, John Wemmick? և Compeyson? |
Ստեղծման տարեթիվ | 1860 |
Նկարագրում է | Լոնդոն և Քենթ |
Նախորդ | Պատմություն երկու քաղաքների մասին |
Հաջորդ | Մեր ընդհանուր ընկերը |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Chapman & Hall |
Հրատարակման տարեթիվ | 1861 |
Թվային տարբերակ | gutenberg.org/ebooks/1400 |
Վիքիքաղվածք | Մեծ հույսեր |
Great Expectations Վիքիպահեստում |
Փակել
Դատելով վեպի վերահրատարակումների, հեռուստատեսային և կինո էկրանավորումների ու թատերական բեմադրությունների քանակից՝ «Մեծ հույսերը» Դիքենսի ամենանշանակալի ստեղծագործություններից մեկն է։
Ըստ գրականագետ Ռոբերտ Լ. Փաթենի գնահատականների «Կլոր տարին» շաբաթաթերթը շաբաթական վաճառում էր «Մեծ հույսերի» մոտ 100 000 օրինակ։ Ժամանակի խոշորագույն գրադարաններից մեկը՝ Մուդին, որը ձեռք էր բերել 1400 օրինակ, հայտարարում էր, որ ամեն օրինակը կարդում է առնվազն 30 մարդ[2]։