Մեծ Լճեր
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ Լճեր (անգլ.՝ Great Lakes; ֆր.՝ Grands Lacs), քաղցրահամ լճերի համակարգ Հյուսիսային Ամերիկայում, ԱՄՆ-ի և Կանադայի տարածքում (Միչիգան լիճը ամբողջությամբ գտնվում է ԱՄՆ-ի տարածքում, մյուս լճերի և դրանք միացնող կարճ գետերի միջով անցնում է սահմանը ԱՄՆ-ի և Կանադայի միջև)[1]։ Ներառում է մի շարք խոշոր և միջին ջրամբարներ, որոնք միացված են գետերով և նեղուցներով։ Մեծ Լճերի համակարգի մեջ են մտնում Վերին, Հուրոն, Միչիգան, Էրի և Օնտարիո լճերը, սակայն երբեմն համակարգի մեջ ներառում են նաև Սենտ Կլեր լիճը։ Դրանք գոյացնում են Երկրի ամենամեծ քաղցրահամ լճերի խումբը (ընդհանուր մակերեսը 244 106 կմ², ընդհանուր ծավալը՝ 22 671 կմ³), պարունակում է աշխարհի քաղցրահամ ջրի 21 %-ը (և Հյուսիսային Ամերիկայի քաղցրահամ ջրի պաշարների 84 %-ը)[2][3][4]։ Դրանց հետ կապված են մի քանի միջին լճեր, որոնցից կարևորներն են համարվում՝ Սենտ Մերիս, Մանիտու, Նիպիգոն, Նիպիսինգ լճերը։ Լճերը պատկանում են Ատլանտյան օվկիանոսի ավազանին, հոսքը կատարվում է Սուրբ Լավրենտիոս գետով։
Մեծ Լճեր | |
---|---|
Տեսակ | group of interconnected lakes? |
Երկիր | ԱՄՆ |
Մակերես | 208 610 կմ² |
Ծավալ | 22 725 կմ³ |
Կազմված է | Վերին լիճ, Lake Michigan–Huron?, Էրի լիճ և Օնտարիո լիճ |
Աշխարհագրական տեղադրություն | Հյուսիսային Ամերիկա |
Լճից հոսող գետ | Սուրբ Լավրենտիոս գետ |