Մարտ (նկար, Լևիտան)
Իսահակ Լևիտանի նկարը / From Wikipedia, the free encyclopedia
Մարտ (ռուս.՝ Март), ռուս նկարիչ Իսահակ Լևիտանի (ռուս.՝ Исаак Левитан, 1860-1900) բնանկարը՝ ստեղծված 1895 թվականին[2]։ Պահվում է Տրետյակովյան պատկերասրահում (ինվ. 1489)։ Նկարի չափերը՝ 60 × 75 սմ[3][4]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտ (այլ կիրառումներ)
Մարտ ռուս.՝ Март | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Իսահակ Լևիտան |
տարի | 1895 |
բարձրություն | 60 |
լայնություն | 75 |
ժանր | բնանկար |
նյութ | յուղաներկ, կտավ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ[1] |
կայք | |
Ծանոթագրություններ | |
March by Isaac Levitan Վիքիպահեստում |
Նկարն ստեղծվել է 1895 թվականի մարտին, երբ Լևիտանն ապրում էր Տվերի նահանգում՝ Գորկա կալվածքում։ Կտավը հանրությանն է ներկայացվել 1896 թվականի ցուցահանդեսում, և նույն թվականին այն գնել է Պավել Տրետյակովը[3]։
«Մարտ» նկարը համարվում է բնանկարի ամենահայտնի ու ամենավառ օրինակը Լևիտանի ստեղծագործական ժառանգության մեջ[5]։ Այն նաև նկարչի արվեստի վրա իմպրեսիոնիզմի ունեցած ազդեցության օրինակ է[6]։
Այս կենսահաստատ բնանկարը, որում պատկերված են ձյուն, գարնանային երկինք ու ծառեր, համարվում է «հայտնագործություն ռուսական բնանկարային գեղանկարչության մեջ»։ Հետագայում այդ մոտիվը մեծ տարածում է գտել 20-րդ դարի ռուս շատ նկարիչների շրջանում, որոնցից են Իգոր Գրաբարը, Կոնստանտին Յուոնը և այլք[7][8]։