Մարսել Էմե
ֆրանսիացի գրող / From Wikipedia, the free encyclopedia
Մարսել Էմե (ֆր.՝ Marcel Aymé, մարտի 29, 1902(1902-03-29)[1][2][3][…], Ժուանյի[2][4] - հոկտեմբերի 14, 1967(1967-10-14)[1][2][3][…], Փարիզ[2]), 20-րդ դարի ֆրանսիացի բազմաժանր գրող[7][8]։ Գրել է արձակ երկեր (վեպեր, վիպակներ, պատմվածքներ, նորավեպեր (նովելներ), էսսեներ, թատերգություններ, սցենարներ, երգիծական, գիտաֆանտաստիկ, վավերագրական, ինչպես նաև մանկական ստեղծագործություններ[9][10][11][12]։ Իր ստեղծագործություններում սուր քննադատության ենթարկելով բուրժուազիայի արատավոր բարքերը և հատկապես երեսպաշտությունը՝ Էմեն կարողացել է վարպետորեն և տպավորիչ արդյունավետությամբ միաձուլել իրականն ու երևակայականը, գրոտեսկն ու հասարակական սուր միտվածությունը, սարկազմն ու փիլիսոփայական խոհը, հեգնանքն ու ողբերգությունը[13]։
Մարսել Էմե ֆր.՝ Marcel Aymé | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Marcel André Aymé |
Ծնվել է | մարտի 29, 1902(1902-03-29)[1][2][3][…] |
Ծննդավայր | Ժուանյի[2][4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 14, 1967(1967-10-14)[1][2][3][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ[2] |
Գերեզման | Saint-Vincent Cemetery |
Մասնագիտություն | գրող, վիպասան, սցենարիստ, դրամատուրգ, գիտաֆանտաստիկ գրող և մանկագիր |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[2] |
Ժանրեր | վեպ, էսսե, մանկա-պատանեկան գրականություն, թատրոն, Սցենար, պատմվածք և ժուռնալիստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | The Hollow Field? |
Աշխատավայր | Marianne (journal 1932-1940)?[5] և Gringoire? |
Պարգևներ | |
Marcel Aymé Վիքիպահեստում |
Ուշագրավ է, որ ֆիլմեր են նկարահանվել ոչ միայն Էմեի գրած կինոսցենարների, այլև մի շարք արձակ ու թատերգական գործերի հիման վրա։ Շուրջ յոթ տասնյակ գեղարվեստական կինոնկարներից ու հեռուստաֆիլմերից հիշարժան են հատկապես «Սեղան՝ մեռածների համար» (ռեժիսոր՝ Անրի Վեռնոյ), «Ուրան» (Կլոդ Բեռի), «Փարիզի միջով» (Կլոդ Օտան-Լարա), «Մարդը, որ անցնում էր պատի միջով» ֆիլմերը։
Հայերեն լույս են տեսել Մարսել Էմեի մի շարք նորավեպեր (նովելներ), հեքիաթների մի ժողովածու («Թառած կատվի հեքիաթները» խորագրով)։