Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա
From Wikipedia, the free encyclopedia
Մարդու իրավունքների և հիմնական ազատություների պաշտպանության մասին կոնվենցիա (հայտնի որպես Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիա (ՄԻԵԿ, անգլ. ECHR), միջազգային համաձայնագիր, որը կարգավորում է մարդու իրավունքները և հիմնական ազատությունները Եվրոպայում։ Այն կազմվել է 1950 թ. նոր ստեղծված Եվրոպայի Խորհրդի կողմից։ Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 1953 թ. սեպտեմբերի 3-ից։ Եվրոպայի Խորհրդի բոլոր անդամ պետությունները անդամակցում են կոնվենցիային և նոր մասնակիցները պարտավորվում են կոնվենցիան վավերացնել սեղմ ժամկետներում։